News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը


2024-ի փետրվարի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում, Թաթուլ Կրպեյանի անվն զբոսայգու հարակից տարածքում Երեւանի քաղաքապետի որոշումների համաձայն կազմակերպվել են թվով 8 ինքնակամ կառուցված  շինությունների քանդման աշխատանքներ: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեց քաղաքապետարանի Հասարակական կարգին պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:

«Նաեւ կազմակերպվել են թվով 4 զանկապատերի ապամոնտաժման աշխատանքներ, դրանով իսկ վերացնելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը զավթման հետեւանքներից:

Քանդման աշխտանքները կրելու են շարունակական բնույթ եւ սեղմ  ժամկետներում կկազմակերպվեն եւ կիրականացվեն վերոհիշյալ տարածքի այլ հատվածներում ինքնակամ շինությունների քանդման  աշխատանքները»,-ասաց նա:

Իր հերքին քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլորին, որոնք այս գործընթացին մասնակից են եղել, ապա շարունակեց. «Երբեմն, երբ նույնիսկ դժվարին որոշումներ ենք կայացնում հանրային տարածքներից վերադարձի հետ կապված` սկսում են այդ խոսակցությունները` «ինչու հարուստներինն առաջինը չեք անում»: Ուզում եմ հիշեցնել, որ այդ գործընթացն ինտենսիվ կերպով սկսվել է 2022-ի վերջից: Վստահեցնում եմ` նույն օղակաձև այգում, տարբեր այգիներում, որտեղ մենք իրականացրել ենք քանդման աշխատանքներ, հաստատ խեղճ մարդկանց տարբեր օբյեկտներ չեն քանդվել: Բայց երբ խոսքը հեկտարներով այգու, դրա մեջ տարատեսակ քոլիկներ քանդելու մասին է լինում, էստեղ մենք անբեկելի ենք, այստեղ մեզ հետ որևէ կոմպրոմիս հնարավոր չէ, հնարավոր է միմիայն քննարկել այդ մարդկանց, եթե իրականում ունեն կեցության խնդիր, այդ մարդկանց կեցության հարցերի լուծումը: Սա է այն մոտեցումը, որ որդեգրել ենք դեռ 2 տարի առաջ, և այս մոտեցումից հետ չենք կանգնելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ