News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Հունաստանում անհանգստացել են դիպֆեյք-պոռնոների տարածման պատճառով։ Չարագործները օգտվում են արհեստական բանականությունից եւ ստեղծում ֆեյք պոռնոգրաֆիական հոլովակներ, տեղեկացրել է Euronews-ը։

Դիպֆեյք-պոռնո. ամբողջ Հունաստանում տարածվում են պիկանտ բովանդակությամբ կեղծ տեսանյութեր։ Չարագործներն ընտրում են զոհին, գտնում ինտերնետում նրա լուսանկարները կամ տեսանյութերը, իսկ հետո արհեստական բանականության օգնությամբ դրանք վերածում պոռնոգրաֆիական հոլովակների։ Հարյուրավոր դեպքերում զոհեր են դառնում անչափահասները։

«ԱԲ-ն հեշտացրել է չարագործների խնդիրը։ Նրանք գտնում են արհեստական բանականության գործիքները, որոնք շատ հեշտ են օգտագործվելու համար եւ բարդ ուսուցանում չեն պահանջում։ Նրանք վերցնում են ձեր լուսանկարները, ձեր դեմքն ու տեղադրում այն էրոտիկ տեսանյութում։ Նրանք այն տեղադրում են տարբեր պլատֆորմներում։ Նրանց նպատակն է՝ վրեժը, փրկագինը կամ պարզապես զվարճանալը։ Հարյուրավոր դեպքեր կան, երբ երեխաների դեմքերն օգտագործվել են կեղծ վիդեոների համար, որոնք տարածվել են համադասարանցիների շրջանում»,- ասում է Cyber Security Institute-ի հիմնադիր Մանոլիս Սֆակիանակիսը։

Հունաստանում արհեստական բանականության օգտագործման առաջին դեպքը կեղծ սեքս-վիդեոյի ստեղծման համար  գրանցվել է մոտ երեք տարի առաջ։ Զոհը անչափահաս դպրոցական աղջիկն էր, իսկ հանցագործը՝ նրա համադասարանցին։ Այն, ինչ պարզվեց հետաքննությամբ, ցնցեց իշխանություններին։

«Նրա համադասարանցին վերցրել էր աղջկա լուսանկարները սոցցանցերից եւ օգտագործել դրանք այնպես, որպեսզի տպավորություն ստեղծի, ասես զոհը մասնակցում է սեքս-վիդեոյի։ Երբ հետաքննությունն ավարտվեց, պարզեցինք, որ զոհը դասարանի լավագույն աշակերտուհին էր, իսկ հանցագործը՝ երկրորդը, եւ նա պարզապես ցանկանում էր վարկաբեկել աղջկան»,- պատմել է Cyber X-ի գլխավոր տնօրեն Քելի Իոանուն։

Վերջին տասնամյակում Հունաստանում մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման դեպքերի թիվը եռակի ավելացել է։ Կառավարությունը պատրաստում է նոր օրենք, որը կօգնի զոհերին ջնջել ֆեյք նյութերը ցանցից որքան հնարավոր է արագ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ