News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երևանում նախորդ շաբաթ ապամոնտաժվել է 452 ինքնակամ տեղադրված գովազդ: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեց արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Առաքելյանը:

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Մի հիշեցում եմ ուզում անել մեր բոլոր գործընկներին, որոնք բոլոր հնարավոր խոչընդոտները ստեղծում են այս գործընթացում։ Քաղաքապետարանը մեկ ընդհանուր մարմին է, և երբ ինչ-որ մեկը, որևէ սուբյեկտ պայքարում է մեր ավագանու կողմից սահմանած կանոնների դեմ և տարատեսակ մեթոդներ է կիրառում, թող չակնկալի այլ հարցերում որևէ տեսակի աջակցություն։ Վերջին անգամ մեր բոլոր գործընկերներին ուզում եմ հատուկ զգուշացնել՝ հարգելի՛ գործընկերներ, կրակի հետ խաղ մի՛ արեք»,-ասաց Տիգրան Ավինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ