News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Միլենիալները կարող են դառնալ ամենահարուստ սերունդը մարդկության ողջ պատմության ընթացքում, նշվել է հարստության մասին 2024թ. հաշվետվությունում, որը պատրաստել է անշարժ գույքի Knight Frank գործակալությունը։

Միլենիալները, որոնք հայտնի են նաեւ որպես Y սերունդ, ներկայացվում են որպես մարդիկ, որոնք ծնվել են 1981-1996թթ.։ Առաջիկա 20 տարում նրանք կարող են դառնալ զգալի հարստության տեր ի հաշիվ անշարժ գույքի եւ այլ ակտիվների, որոնք կուտակել են նրանց ծնողները, տատիկներն ու պապիկները։ Միայն ԱՄՆ-ում այդ գումարը կարող է կազմել մոտ 90 տրլն դոլար (83,1 տրլն եվրո)։

Երբ մահանան «լռակյաց սերնդի» (ծնված 1925-1945թթ.) ներկայացուցիչները, բեմբի-բումերները (1946-1964թթ.) եւ X սերնդի ամենամեծ կոհորտան (1965-1979), կազատվի 2,5 տրլն ֆունտ սթեռլինգ (2,9 տրլն եվրո) հարստություն, նշվել է հաշվետվությունում։

Knight Frank գլոբալ հետազոտությունների բաժնի ղեկավար Լիամ Բեյլին կարծում է, որ հարստության հոսքը երիտասարդ սերնդի համար, ամենայն հավանականությամբ, կնպաստի ներդրումների ավելացմանը կայուն զարգացման եւ ածխածնային հետքի գիտակցված կրճատման ոլորտում։

«Միլենիալները, ըստ երեւույթին, հասկացել են, որ պետք է կրճատել սպառումը. տղամարդկանց 80 եւ կանանց 79 տոկոսը հայտարարել է, որ կփորձի նվազեցնել իր ածխածնային հետքը»,- ասել է Բեյլին։

Չնայած ժառանգությունն, ամենայն հավանականությամբ, ապագայում կարգին գումար կավելացնի միլենիալների ֆինանսներին, իրականությունը, որտեղ նրանք ապրում են, ավելի մռայլ է։ Միլենիալներն արդեն մի շարք ցնցումներ են ապրել, ինչպիսին են համավարակը, կյանքի արժեքի ճգնաժամը, Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմը եւ դրա առաջացրած էներգետիկ ճգնաժամը։ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմը եւ ահաբեկչությունները Կարմիր ծովում նույնպես նպաստել են տնտեսական եւ աշխարհաքաղաքական անորոշության աճին։

Վերոնշյալ գործոնների մի մասը հանգեցրել է նաեւ գնաճի։ 2022թ. հոկտեմբերին գնաճը Մեծ Բրիտանիայում հասել է 41-ամյա առավելագույնին՝ 11,1 տոկոս։ Չնայած այդ ժամանակվանից հետո այն զգալիորեն նվազել է եւ 2024թ. հունվարին կազմել 4 տոկոս, այն նախկինի պես կրկնակի՝ 2 տոկոսով գերազանցում է Անգլիայի բանկի թիրախային ցուցանիշը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ