News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

GALLUP-ը ներկայացրել է Հայաստանում անցկացրած հերթական հարցման արդյունքները, որն այս անգամ վերաբերել է ՀԱՊԿ-ի հետ խնդիրներին եւ Ֆրանսիայից սպառազինության մատակարարմանը։

Հարցման հեղինակները ներկայացրել են «ֆրանսիական համբույր» խորիմաստ անվանմամբ հարցման արդյունքները։ Այն կատարվել է փետրվարի 26-28-ին հեռախոսով։  Հարցման է ենթարկվել 1 100 մարդ։ Վրիպանքը կազմում է 3 տոկոս։

Հարցման արդյունքների համաձայն՝ 35 տոկոսը կարծում է, որ իրավիճակը, որում հայտնվել է երկիրը, իշխանությունների, արտաքին ուժերի գործողությունների հետեւանքն է՝ 29.9 տոկոս, աշխարհում տեղի ունեցող հակամարտությունների՝ ավելի քան 24 տոկոս։ Համապատասխանո՞ւմ է արդյոք վարչապետի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու նախաձեռնությունը երկրի շահերին հարցին հարցվողների 23 տոկոսը պատասխանել է, որ միանշանակ համապատասխանում է, 13.9 տոկոսը կարծում է, որ ավելի շուտ համապատասխանում է, ավելի քան 16 տոկոսը կարծում է, որ ավելի շուտ չի համապատասխանում, ավելի քան 42 տոկոսը կարծում է, որ բնավ չի համապատասխանում։

Հարցին, թե պետք է արդյոք, որ Հայաստանը մնա ՀԱՊԿում, թե միանա ՆԱՏՕ-ին, ավելի քան 40 տոկոսը պատասխանել է, որ երկիրը պետք է չեզոքություն պահի եւ որեւէ ռազմական դաշինքում չլինի, 28 տոկոսը կարծում է, որ պետք է մնալ ՀԱՊԿ-ում։

Հարցին, թե արդյոք իշխանությունները բավականաչափ ջանքեր գործադրում են Բաքվում պահվող գերիներին ազատելու համար, 13,5 տոկոսը դրանք համարել է բավականաչափ, ավելի քան 12 տոկոսը՝ ավելի շուտ բավականաչափ, 15 տոկոսը՝ ավելի շուտ ոչ բավականաչափ, ավելի քան 44 տոկոսը՝ միանշանակ ոչ բավականաչափ։ Մոտ 80 տոկոսը կարծում է, որ կարող է պատերազմ լինել։

Մոտ 56 տոկոսը Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության զարգացումը գնահատել է դրական, բացասաբար՝ միայն 4.7 տոկոսը։ 46 տոկոսը նախապատվությունը տվել է Ֆրանսիայից սպառազինություն գնելուն, 21,9 տոկոսը՝ ՌԴ-ից, 15.9 տոկոսը՝ Իրանից, այնուհետեւ ԱՄՆ-ից, Հնդկաստանից եւ Չինաստանից։

Մոտ 60 տոկոսը այս կամ այն կերպ ճիշտ չի համարել իշխանությունների որոշումը Արցախյան ազատագրական շարժման տարեդարձի միջոցառումներից հրաժարվելու մասին։

Հարցին, թե ընդունելի կլինի արդյոք գինը, եթե ԵՄ-ն որպես վիզային ռեժիմի ազատականացման պայման պահանջի դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից, 23.5 տոկոսը նման գինը համարել է միանշանակ ընդունելի, 19 տոկոսը՝ ավելի շուտ ընդունելի, 15 տոկոսը՝ ավելի շուտ անընդունելի, 32.9 տոկոսը՝ միանշանակ անընդունելի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ