News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Բռնության կոչեր հնչեցնելու մեջ մեղադրվող նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանը դատավարությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ վկան չէր հիշում գլխավոր փաստը՝ բռնության կոչը։

«Բայց մեկ ուրիշ բան Բագրատյանին վերագրեց, որ Կառավարության շենքից մարդկանց պետք է դուրս շպրտել։ Ամբողջ մեղադրական կոնտենտն այնպիսին է, որ այդպիսի արտահայտություն ընդհանրապես չկա։ Իհարկե, ասաց, որ հստակ չի հիշում, թե ով է ասել, ոնց որ թե Բագրատյանն է ասել, բայց նախաքննական ցուցմուքնում նման բան չկա»,-ասաց փաստաբանը և հավելեց, որ եթե կա հիշողության կորուստ, մեղադրող կողմի ներկայացուցիչներն անմիջապես ներկայացնում են նախաքննական ցուցմունքները։

Ըստ փաստաբանի՝ հակասությունն ավելի է խորացել, երբ վկան նշել է, որ չի կարող ասել՝ այդ օրը բռնություն կլինե՞ր, թե՞ ոչ և հնարավոր է՝ «վերացնել» բառը նշանակում է իշխանափոխություն։ «Այդ դեպքում ինչո՞ւ էր պնդում, որ «վերացնել» բառի տակ կա ֆիզիկական բռնություն»,-ասաց փաստաբանը։

Անդրադառնալով այն դատավարության միտմանը, որ ոստիկանների ցուցմունքների հիման վրա են քննվում շատ գործեր՝ Քոչարյանը նշեց. «Որ ոստիկան է, չի նշանակում որպես վկա չի կարող հարցաքննվել, բայց ոստիկանների ցուցմունքների արժանահավատությունը պետք է ավելի խորությամբ ստուգվի, որովհետև պետական իշխանության ներկայացուցիչներ են, և այլ ապացույցնների համակցության մեջ պետք է նրանց կողմից փաստերը քննվեն»։ 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հրանտ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։ Գործը դատարանը ստացել է հոկտեմբերի 23-ին և մակագրել դատավոր Մանվել Շահվերդյանին։

Ըստ մեղադրանքի՝ Բագրատյանը 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:30-ից 18:00-ն, Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ բարձրացել է որպես ելույթի հարթակ ծառայող ավտոքարշակի թափքի վրա և բարձրախոսով՝ հրապարակային եղանակով, որը լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով և ինտերնետային կայքերով, հետևաբար հասու է դարձել հասարակության լայն շրջանակի, քաղաքական հայացքներով պայմանավորված, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված անվտանգային և տնտեսական վիճակի մեջ մեղադրելով վերջինիս, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր։

Մասնավորապես, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։

«Այդ գործողությունը ՀՀ-ում հետպատերազմական, կարելի է ասել՝ շարունակվող պատերազմական իրավիճակով և լարված քաղաքական իրադրությամբ պայմանավորված՝ Հ. Բագրատյանի համակիրների կամ որոշակի կարգավիճակում գտնվող անձանց՝ «ընդդիմադիր հայացքներ ունեցող, պատերազմից տուժած ընտանիքների» մոտ, առանց խոսքի արժանահավատությունը վերլուծելու, բռնության կոչերն իրագործելու իրական վտանգ է ստեղծել»,- նշվում է մեղադրանքում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում տղան կտրել է մոր վիզը և գնացել ու նետվել Կիևյան կամրջից. երկուսն էլ մահացել են
Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ...
Երևանի կենտրոնում բախվել են «Mercedes ClS 53»-ն ու «Opel»-ը․ Վերջինիս շարժիչը պոկվել, շպրտվել է․ կա 4 վիրավոր
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք...
Երևանի կենտրոնում բախվել են «Mercedes ClS 53»-ն ու «Opel»-ը․ Վերջինիս շարժիչը պոկվել, շպրտվել է․ կա 4 վիրավոր
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք...
Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «КамАЗ»-ը
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով,  բարեբախտաբար, տուժածներ չկան»»»
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Ամենաշատ