News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2024 թվականի փետրվարի 29-ի դրությամբ Երևանի բյուջեի սեփական եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 8 մլրդ 44 մլն դրամ: Փետրվարի համար նախանշված ցուցանիշը թերակատարվել է 926.8 մլն դրամով, կատարողականը կազմել է 89,7 տոկոս: Այդ մասին այսօր՝ մարտի 4-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արման Ջհանգիրյանը։

Թերակատարման հիմնական պատճառը տեղական տուրքերի ու վճարների գծով մուտքերի պակաս հավաքագրումն է, քանի որ ավագանու որոշմամբ արտոնությունների 2 փաթեթ է տրամադրվել: Ըստ Արման Ջհանգիրյանի՝ այս փաթեթներով արդեն իսկ բավականին լուրջ արտոնություններ են տրամադրվել շինարարության ոլորտին տեղական վճարների ու տուրքերի գծով:

«Ամեն դեպքում հայտնեմ, որ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 1,6 միլիարդ դրամով կամ 20,9 տոկոսով ավելի է հավաքագրվել»,- ասաց նա:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ ծախսային հոդվածներով կան էական փոփոխություններ, օրինակ, մանկապարտեզներում մոտ 30 տոկոսով վերանայվելու են աշխատավարձերը, կան նաև նոր ծրագրեր շինբարեկարգման և տրանսպորտի ոլորտներում, ուստի գումարի հավաքագրումը շատ կարևոր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ