News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանություններն այլեւս էլեկտորալ ռեսուրս չունեն։ Այսպիսի կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը GELLUP-ի հերթական հարցումը ներկայացնելիս՝ լինելով հարցման մեջ ներառված հարցերի հեղինակներից մեկը։

Հակոբյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի թիմի գլխավոր հաղթաթուղթը ընտրությունների ժամանակ ստացած մանդատն է, եւ դրա համար նրա բոլոր գործողություններն իբր լիովին արտացոլում են ժողովրդի կամքը։ «Անգամ եթե մի կողմ թողնենք մանիպուլյացիաները եւ բանակի մասնակցությունն ընտրություններին, պետք է հիշել, որ այդ պահին հանրությունը խոր դեպրեսիայի մեջ էր, եւ աշխատում էր «խաղաղություն ամեն գնով» կարգախոսը, ինչից էլ Փաշինյանն օգտվեց»,- նշել է քաղտեխնոլոգը՝ ավելացնելով, որ Փաշինյանն այն ժամանակ եւ հետո գործում էր կհանձնենք սա կամ նա, միայն թե խաղաղություն լինի, զորքերը դուրս կբերենք, միայն թե խաղաղություն լինի սկզբունքով։ Ընդ որում՝ ընդդիմությունը խաղաղության իրական հայեցակարգ չառաջադրեց՝ սահմանափակվելով կապիտուլյացիայի եւ դավաճանության մեղադրանքներով, ինչը Փաշինյանին տվեց եւ տալիս է խաղաղության մասին խոսելը շարունակելու հնարավորություն՝ մեղադրելով ընդդիմախոսներին ռեւանշինզմի մեջ, շարունակել է Հակոբյանը։ «Չնայած փաստերը հակառակի մասին են վկայում. առաջ չեն եղել այսքան ռազմական գործողություններ, այսպիսի կորուստներ։ Նկատեք, միշտ Փաշինյանի մանիպուլյատիվ հայտարարություններում առկա է խաղաղություն բառը՝ խաղաղության խաչմերուկ, խաղաղության շարասյուն եւ այլն։ Վակուումի պայմաններում նա մատուցում է «խաղաղության» իր հայեցակարգը։ Չնայած ընտրությունների ժամանակ նա չի հնչեցրել Արցախը հանձնելու գաղափարը»,- հիշեցրել է Հակոբյանը՝ փաստելով, որ այլընտրանք առ այսօր չկա։

Նրա խոսքով՝ այն ուժերը, որոք կարող են փոքրիշատե այլընտրանք ներկայացնել իշխանական գծին, իրավունք կունենան մարդկանց փողոց դուրս բերել։ Այս առնչությամբ քաղտեխնոլոգը նշել է, որ այժմ հասարակության մոտ 70 տոկոսը չի ցանկանում մասնակցել ոչ մի գործընթացի՝ գտնվելով ապատիայի վիճակում, մարդիկ փորձում են փախչել իրականությունից։ «Փաստը մնում է փաստ՝ իշխանությունները 15-17 տոկոս ունեն։ Եվ պետք է հիշել, որ իշխանամետ մասը, որպես կանոն, ամենաակտիվն է»,- նշել է քաղտեխնոլոգը;

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Հայաստանը պետք է համախմբվի եւ որոնի իրական դաշնակիցներ, առաջին հերթին այն երկրների մեջ, որոնք իրապես ներկա են տարածաշրջանում, իսկ ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելով՝ ուղիղ պարզի, թե ինչպիսին են Մոսկվայի իրական հնարավորությունները՝ հաշվի առնելով նոր իրողությունները։ «Հայաստանը գտնվում է ինքնիշխանության ամենացածր աստիճանին, երկիրը հայտնվել է արտաքին կառավարման տակ, ընդ որում՝ տարբեր կենտրոններից, որոնք հավակնում են երկրի տարբեր հատվածներին»,- ասել է Հակոբյանը։

Վերադառնալով իշխանությունների ունեցած ռեսուրսի հարցին՝ քաղտեխնոլոգը հիշեցրել է, որ, ինչպես ցույց են տվել ընտրությունները Երեւանում, իշխանություններն էլեկտորալ ռեսուրս չունեն։ «Մոտ մեկ երրորդ։ Իշխանությունները «փողոցներ» չունեն, մի կասկածեք, որ եթե նման հնարավորություն Նիկոլ Փաշինյանն ունենար, հարյուր հազար դուրս կբերեր։ Բայց նման ռեսուրս այլեւս չունի»,- ընդգծել է Վիգեն Հակոբյանը՝ հիշեցնելով, որ վերջին փորձը եղել է մինչեւ տեղական ընտրությունները։ Քաղտեխնոլոգի խոսքով՝ Փաշինյանին մնում է ուժային ռեսուրսը, ինչի վրա աշխատում է բյուջեն, եւ նրա սեփական կուսակցության ռեսուրսը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ