News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Մենք պահանջում ենք հանդիպում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ եւ ուզում ենք նրան ներկայացնել իրավիճակը: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

 քաղաքապետարանի մոտ են, պահանջում են հանդիպում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։

«Այդքան տարի մենք այնտեղ չարչաչվել, սարքել ենք, ոչ մի անգամ չեն եկել, մեզ  որևէ բան չեն ասել, որ քանդելու ենք, մի արեք։ Այս տարի առաջին անգամ է, որ եկել ու ասել են։ Գույքահարկը մուծեցինք, հաշվառան կանգնեցինք, մտանք օրինական դաշտ, ուրախացանք։

Հիմա եկել են՝ դուրս եկեք, քանդում ենք։ Ով գալիս է, ոնց որ ժողովրդից ուզի վրեժ լուծի, ուզի անպայման մի բան անի, հիմա էլ տուն են քանդում առանց զգուշացնելու»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Մեկ այլ բնակիչ էլ նշեց. «Մեր ղեկավարներին հարգում ենք, սիրում ենք, մենք իրանց համար պայքարել ենք, հիմա էլ պետք լինի՝ կպայքարենք, բայց եթե պետք ա մեր հետ տենց խուլիգանի պես վարվեն, մենք չենք ուզում ըտենց։ Թող գան, մարդու նման նստենք, որոշենք, ոնց որ մարդիկ իրար հետ հարցին ճիշտ ձևով լուծում կտան։ Ամեն մեկս էլ ջանք ենք թափել, մեր երեխեքի բերանից կտրել ենք, դրել ենք էդ հողի, ջրի վրա։ Ուզում ենք ժողովուրդն ապրի՝ իրան մարդ զգալով, ուզում ենք՝ ժողովրդավար երկրում ժողովրդին չճնշեն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի (Գայի պողոտայի սկզբնամասի՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած հատված) մի քանի հասցեներում ոստիկանների օգնությամբ քանդել են ինքնակամ շինություններ եւ տներ, որտեղ մարդիկ տասնամյակներով ապրում են: Քաղաքապետարանը նշել է, որ հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, հիմա դրանք ազատում են՝ կանաչապատման նպատակով: Խոսքը Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարակից տարածքների մասին է:

Տպել
Ամենաշատ