News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ես հարգում եմ վարչապետին, հարգում եմ քաղաքապետին, պահ ա եղել՝ հանդիպում եմ ունեցել քաղաքապետի հետ, ես խոնարհվել եմ իր առջև, հիմա էլ եմ խոնարհվում իր առջև, որովհետև բարեկեցիկ, գեղեցիկ գործ է արել, բա մենք էլ ենք ընդեղի գարշահոտերը բարեկեցիկ սարքել, մաքրել, ծառ ենք տնկել. Միթե վատ գործ ենք արել: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ինքնակամ կառուցված բնակելի շինություններից մեկում բնակվող Սեդա Հովհաննիսյանը։

«Թող բերի, կանաչապատում անի, մենք էլ՝ բոլոր հարևաններով, խոստանում ենք, իր աշխատողը դառնանք, եթե իհարկե, լինելու է կանաչապատում:

Ես տարբեր առողջական խնդիրներ ունեմ, բայց երբ որ հեղափոխություն էր, անձամբ ես մեծ սիրով Մասիվից քայլել եմ պարոն Ավինյանի համար, իսկ մեր հարգարժան Միրզոյանի հետ էլ նկարվել եմ Զեյթունի մոստի տակ: Որ պետք էր, սիրով բերեցինք իշխանության, հիմա ժողովուրդն էս վիճակին է, բա մե՞զ ինչ է պետք հարգելիս, որ մեզ դուրս շպրտե՞ք: Խնդրում եմ,, պարոն Ավինյան, ձեզ հրավիրում եմ տարածք, եկեք, նորից ձեզ հետ հանդիպենք: Որ պետք է եղել, շրջել եք ամբողջ Երեւանով, հայաստանում, բա հիմա պետք չի՞: Խնդրում եմ եկեք: Մեր առողջությունն այնտեղ ենք կորցրել, մեզ հիմա ո՞ւր եք քշում»,-ասաց քաղաքացին՝ խնդրելով չքանդել իրենց տները։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի (Գայի պողոտայի սկզբնամասի՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած հատված) մի քանի հասցեներում ոստիկանների օգնությամբ քանդել են ինքնակամ շինություններ եւ տներ, որտեղ մարդիկ տասնամյակներով ապրում են: Քաղաքապետարանը նշել է, որ հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, հիմա դրանք ազատում են՝ կանաչապատման նպատակով: Խոսքը Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարակից տարածքների մասին է:

Տպել
Ամենաշատ