News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեկ ես եղել եմ այնտեղ, հաշվառվել է, թե ինչ ընտանիքներ կան, որ այնտեղ ապրում են. ընթացքն իմ լիազորությունների սահմանում չի, բայց ամեն ինչը ներկայացված է վերադասին: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ նրանց հետ զրույցում նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

«Քաղաքապետարանը երեւանցիներին պատկանող տարածքները վերադարձնում է երեւանցիներին: Այնտեղ հիմա շատ տարածքներ ուղղակի ցանկապատված են, ոչինչ չկա մեջը: Գուցե ժամանակին մարդիկ այնտեղ ծառեր են տնկել եւ օգտվել են այդ բերքից: Հիմա  այդ ամենը քանդվելու է, դառնալու է հանրությանը: Երեւանի գլխավոր հատակագծով վաղուց դա կանչապատ տարածք է: Այդտեղ ժամանակին անտառ է եղել»,- ասաց նա:

Բեգոյանը խոստացավ, որ այն մարդիկ, որոնք բնակվելու տեղ չունեն, ու հիմա ապրում են այդ քանդվելու ենթակա շինություններում, իրենց խնդիօրը ինչ-որ կերպ կլուծվի. «Ինչ-որ լուծում տրվելու է այն անձանց, որոնք իրապես տեղ չունեն եւ բնակվել են այդ փոքրիկ տնակներում, քաղաքապետարանն ինչ-որ մոտեցում ցույց է տալու: Դա քաղաքապետի լիազորությունն է, ես շատ փոքր եմ, որ նման որոշում կայացնեմ:

Այնտեղ, որտեղ նախատեսվում է մոտակա ժամանակներում քանդման աշխատանքներ արվեն, բոլոր այդ տեղերում այցելել ենք: Մենք տեսանք, որտեղ են մարդիկ բնակվում, ֆիքսեցինք, թե որտեղ կան շինություններ եւ եղած շինություններում որտեղ են մարդիկ բնակվում»,-ասաց նա:

Բեգոյանը պայմանավորվեց, որ հինգշաբթի ժամը 12-ին 5 հոգու կընդունի եւ խնդիրները կքննարկի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում ոստիկանների օգնությամբ քանդել են ինքնակամ շինություններ եւ տներ, որտեղ մարդիկ տասնամյակներով ապրում են: Քաղաքապետարանը նշել է, որ հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, հիմա դրանք ազատում են՝ կանաչապատման նպատակով: Խոսքը Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարակից տարածքների մասին է:

Պարո'ն Բեգոյան, մի փոքր զգույշ խոսեք, հեսա կպարզվի էդ քոլիկներում դարերով ընտանիքներ են ապրել. Ավինյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ