News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ինչ որ մարդիկ ասում են ինչու չես գրում Շառլ Ազնավուրի արձանի մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ արդեն ամեն ինչ ասվել է, ավելին՝ հիշեցի մոտ 12 տարի առաջ իմ այս հարցազրույցը, որն աչքովս ընկավ վերջերս մեկ այլ փնտրման ժամանակ.

«Կա հանրամատչելի և ոչ հանրամատչելի մշակույթ: Բնականաբար, մարդիկ ցանկանում են, որ իրենց տեսածն իրականությանը մոտ լինի ու, բնականաբար, Եղիշե Չարենցի կամ Մհեր Մկրտչյանի արձանն ավելի պահանջված էր: Բայց երբ Ջիմ Թորոսյանը նախագծում էր Եղիշե Չարենցի հուշարձանը, նա չգնաց պրիմիտիվ ուղղությամբ: Նա ներկայացրեց  նախագիծ, որը գոնե փորձ էր չարենցյան տամադրությունը նորովի ներակայացնելու քաղաքին: Բայց այսօր տեղի է ունենում պարզունակ մի գործընթաց, որն սկսվեց «Նարդի խաղացողից», հետո «Տղամարդիկ», հետո այս արձանները… Ու այստեղ մենք կրակն ընկանք…

Այս տրամաբանությամբ ինչքան սիրված դերասաններ ու մտավորականներ կան, պետք է հայտնվեն քաղաքում արձանների տեսքով. անորակ, գիպսի վրա բրոնզապատած արձաններով, որոնք, իհարկե, չեն կարող երկար գոյատևել»:

Փաստորեն ոչ մի բան չի փոխվել Երևանում, չնայած կորցրել ենք Արցախն ու մեր պատիվը...

Հ.Գ.-Կներեք մի քանի տառասխալների ու նաեւ Հռիփսիմե Սիմոնյանի փոխարեն Հռիփսիմե Պողոսյանի համար»։

Տպել
Ամենաշատ