News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Օկլահոմայի նահանգի (ԱՄՆ) բնակչուհին, որը ծնվել է 1924թ. փետրվարի 29-ին, տոնել է հարյուրամյա հոբելյանն ու 25-րդ ծննդյան օրը, տեղեկացրել է USA Today պարբերականը։

Մերի Լի Ֆորսայթը ծնվել է նահանջ տարում։ Չնայած 2024թ. լրացել է կնոջ 100-ամյակը, եւ ազգականները երբեք չեն անտեսել նրան՝ նախորդ տարիներին նրա ծննդյան օրը նշելով փետրվարի 27-ին, 28-ին կամ մարտի 1-ին, հոբելյարը կատակում է, որ ինքն ընդամենը 25 տարեկան է։

Ամերիկուհին կարծում է, որ հիասքանչ կյանք է ունեցել։ Լրագրողների հետ զրույցում նա պատմել է, որ ամուսնացել է սիրով եւ ամուսնու հետ ապրել 68 տարի։ Միասին մեծացրել են երկու երեխաներին։ Հոբելյարը նշել է, որ հպարտ է, որ եղել է մեքենագրուհի ու սղագրուհի։ Նա նաեւ նշել է, որ ամբողջ կյանքի ընթացքում հավատարիմ է մնացել քրիստոնեական արժեքներին։

«Վեց տարեկանում առաջին անգամ ծնկի եմ եկել խորանի առջեւ եւ Հիսուսին խնդրել մտնել իմ սիրտը։ Ես երբեք չեմ ափսոսել ապրած տարիների համար եւ վստահորեն կասեմ, որ դրանցից յուրաքանչյուրը հիասքանչ էր»,- նշել է Ֆորսայթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ