News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ ցավով տեղեկացանք, որ Բաքվի բռնապետական ռեժիմը քանդել է տվել Արցախի անկախ պետականության խորհրդանիշներից մեկը՝ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի շենքը։ Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ համոզվեց, որ Ադրբեջանը բացարձակապես պատրաստ չէ Հայաստանի հետ կայուն, անկեղծ ու երկարատև խաղաղության։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի շենքը քանդելը, մեր խորին համոզմամբ, Բաքվի բռնապետական վարչախմբի պատասխանն է Արցախի Ազգային Ժողովի վերջին շրջանի այն նախաձեռնության, որը նպատակ ունի կազմակերպել արցախցիների վերադարձը հայրենի օջախներ՝ միջազգային արդյունավետ երաշխիքների ներքո․ ուստի վանդալիզմի այս ստոր ակտը ուղերձ է առ այն, որ Բաքուն չի պատրաստվում հանդուրժել հայ մարդու արժանապատիվ մուտքն Արցախ։

Այս քայլով Բաքուն հերթական անգամ ողջ աշխարհին ցույց տվեց իր ցեղասպան ու բարբարոս դեմքը։ Քննադատության չի դիմանում միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի բացակայությունն ընդհանրապես, և ռուսական խաղաղապահ առաքելության անգործությունը՝ մասնավորապես։

Բաքվի նման քաղաքականությունը նաև արդյունքն է Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթած վարչակազմի հակազգային ու անողնաշար կեցվածքի։ Այս ամենը ցույց է տալիս, որ թշնամու հակամարդկային գործելաոճը կդադարի միայն այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը համախումբ ու արժանի հակահարված տա իրեն ցեղասպանել ձգտող Բաքվի վարչախմբին և վերականգնի իրավունքները սեփական հայրենիքի նկատմամբ։

«ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տաթևի վանքի շրջակայքում  ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Այգին ոռոգվելու է կաթիլային եղանակով և պահպանվելու է տեղի բնակիչների ներգրավմամբ: Ծրագրի իրագործման ընթացքում գոյացած միջոցներն ուղղվելու են…
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
Նա նշել է, որ այն, ինչ տեսել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացվող էթնիկ…
ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ
Նրա խոսքով, այս հարցը պետք է տարանջատել 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանը...
«ՌՀԱ»-ի ղեկավարը պատմել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների համար նախագծի մասին
Մենք հիմա նախագիծ ենք ծրագրում Հայաստանում՝ Ղարաբաղից տեղահանված երեխաների հետ աշխատելու համար
Ամենաշատ