News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Խորհրդանշական է, ոեր Հունաստանի պաշտպանության նախարարի այս այցը հաջորդում է նախորդ շաբաթ տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հունաստանի Հանրապետություն ընդգրկուն օրակարգով այցին: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Երեւանում Հունաստանի ՊՆ նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այս ամենը վկայում է, որ մեր երկու երկրների միջեւ առկա են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, որոնք հիմնված են երկու երկրների ժողովուրդների ավանմդական բարեկամության, փոխադարձ օգնության, պատրաստակամության, արժեքների եւ ընդհանուր մոտեցումների վրա:

Այս հարաբերություններում իր ուրույն տեղն ունի պաշտպանության ոլորտի համագործակցությունը: Այն իրա իրականացվում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունենրով, որոնց մի մասն ավանդական բնույթ են կրում եւ իրականացվում են Հայաստանի անկախացումից հետո 2 երկրների միջեւ ձեւավորված պաշտպանության ոլորտում համագործակցության հենց սկզբից: Իսկ մնացածը պայմանավորվածությունների արդյունքում ձեւավորված նոր ոլորտն եր են:

Ավանդական ոլորտներից են ռազմական կրթությունը, անձնակազմերի վերապատրաստումը, փորձի ու տեղեկատվության փոխանակումը, ռազմաքաղաքական խորհրդակցությունները եւ այլն»:

Պապիկյանը հանելեց, որ Դենդիասին ներկայացրել է պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, եւ կարեւորել բարեկամ Հունաստանի փորձագիտական ու գործնական աջակցության կարիքն այս հարցում. «Քիչ առաջ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես կարեւորել ենք 2023-ի դեկտեմբերին իմ Հունաստան կատարած այցի ընթացքում ստորագրված Հայաստանի եւ Հունաստանի կառավարությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո ռազմատեխնիկական համագործակցությանը նոր շունչ հաղորդելը:

Քննարկումների ընթացքում անդրադարձել ենք նաեւ միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին:  Այս համատեքստում արժեք նշել, որ երկու երկրներն ունեն միևնույն մոտեցումներն ու ընկալումները տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման ուղղությամբ, որը ևս մեկ անգամ վերահաստատվել է մեր քննարկումների ընթացքում:

Իմ գործընկերոջ հետ քննարկել ենք նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, անդրադարձել ենք միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին:

Կարևորել ենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հունաստանն առաջին պետությունն է եղել, որ պաշտպանության ոլորտում եվրոպական կառույցների և պետությունների հետ հարաբերություներում, միջազգային առաքելություններին մասնակցության և բազմաթիվ այլ հարցերում Հայաստանի համար ճանապարհ է հարթել»,- ասել է Պապիկյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։

Այնուհետև տեղի է ունեցել պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ