News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Սա իմ երրորդ այցն է Հայաստան որպես ազգային պաշտպանության նախարար: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Երեւանում Հայաստանի ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը:

«Մենք նման փորձի միջով ենք անցել, մեր ժողովուրդները միասին տառապել են եւ դա ստեղծել է իսկապես շատ ամուր կապեր ոչ միայն մեր երկրների, այլեւ հայ եւ հույ ժողովուրդների միջեւ:

Ես այսօր անշուշտ այցելելու եմ Ցեղասպանության հուշահամալիր աղոթելու եւ նաեւ անդրադառնալու մեր ընդհանուր ապագային: Մեր հարաբերությունները պայմանավորված են ոչ միայն անցյալով, այլեւ շատ կարեւոր հանգամանքներով, որոնցից մեկը Հունաստանում բարգավաճող հայկական համայնքն է, ինչպես նաեւ Հայաստանում ավելի փոքր, բայց հուսամ մեծացող հունական համայնքը:

Այսօր մենք ականատես ենք լինում, որ խախտում են միջազգային համաձայնագրեր, ՄԱԿ-ի կանոնակարգերի խախտումներ են տեղի ունենում, եւ ամբողջ աշխարհի հանրությունը պետք է ընդհանուր մի ճակատ ստեղծի այս մարտահրավերներին դիմագրավելու համար: Մենք պետք է ցույց տանք, որ պատրաստակամ ենք հակամարտությունների առաջխաղացման դեմն առնելու համար: Անշուշտ, այս ամենը պետք է արվի միջազգային օրենքների սահմաններում»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ