News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այսօր մենք տարբեր գործնական եղանակներով հնարավորություններ քննարկեցինք, թե ինչպես կարող ենք մեր երկկողմ հարաբերությունները զարգացնել, այնուհետեւ քննարկեցինք երկկողմ հարաբերությունները ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, որից հետո մենք ստորագրել ենք այս տարվա շրջանակում ռազմական համագործակցության ծրագրեր, որոնք երկու երկրների զինված ուժերին ավելի կսերտացնի: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Երեւանում Հայաստանի ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը:

«Նախկինում մենք եւս ունեցել ենք ձեռբերումներ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներից շատերը Հունաստանի ռազմական դպրոցներում վերապատրաստվել են: Հուսամ, որ կկարողանանք հյուրընկալել շատ ուրիշներին:

Մենք նաեւ նախատեսել ենք նորարարական ձեռքբերումներ նորարար պաշտպանության ոլորտում:

Մենք օրենսդրության նոր բաղադրիչ ունենք, որը նպաստում է ռազմական հետազոտությանը եւ նորարարությանը Հայաստանում: Շատ ուրախ կլինենք, որ հայկական ընկերությունները, եթե հետաքրքրված են, մասնակցեն այս համակարգին:

Հունաստանը հաստատակամ է, որ բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Մենք վճռականորեն եւ սկզբունքորեն դեմ ենք ցանկացած ռազմական գործողության, որեւէ միակողմանի ռազմական գործողության այս տարածաշրջնում: Մենք գտնում ենք, որ խաղաղությունն է կարեւորագույնը, ուստի մենք կողմ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը՝ միջազգային օրենքի  շրջանակներում»,-ասաց Հունաստանի ՊՆ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սրանք Սովետական Հայաստանի սահմաններն են, եւ այդ սահմանները ոչ մի իրավական ուժ չեն կարող ունենալ. Աջապահյան
Մենք ոչ մի թիչ հող հանձնելու չունեինք եւ չունենք, ուրիշ բան, որ հանձնել ենք, բայց…
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ Կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը հեռանկարում...
Մեզ գոհացրել է Նիկոլ Փաշինյանի խոսքը. Բերքաբերի բնակիչ
32 տարի է 850 հեկտար հողամաս թուրքի ձեռքին է, ո՞վ եկավ ասաց, ինչու է այդպես: Հիմա գլխացավանք ենք սարքել, ասում ենք՝ Ոսկեպար, Ոսկեպար: Էդ որտե՞ղ էին էդ…
Ամենաշատ