News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա ձերբակալել է Ղազախստանում Ուկրաինայի նախկին դեսպան Պյոտր Վրուբլևսկուն՝ ատելություն կամ թշնամանք հրահրելու գործով, հայտնում է РИА Новости-ն։

2022 թվականին սոցիալական ցանցերում տեսանյութից հետո, որտեղ Վրուբլևսկին* կոչ էր անում սպանել ռուսներին, նա անցանկալի կարգավիճակ ստացավ Ղազախստանում, Ուկրաինան հետ կանչեց նրան և նշանակեց նոր դեսպան։ 2024 թվականի փետրվարին Ռոսֆինմոնիտորինգը նրան ներառել է ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակում։ Նախկինում Վրուբլևսկու անունը հայտնվել էր Ներքին գործերի նախարարության որոնման տվյալների բազայում։

«Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը բավարարել է Պյոտր Յուրիևիչ Վրուբլևսկու նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդությունը Ռուսաստանի Դաշնության տարածք արտահանձնման պահից կամ կալանավորվելու պահից երկու ամիս ժամկետով»,- ասել է զրուցակիցը։

Նա մեղադրվում է բռնության սպառնալիքով մի խումբ մարդկանց նկատմամբ ազգության վրա հիմնված, համացանցի միջոցով ատելություն կամ թշնամանք հրահրելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայի փոխկանցլերը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Նույնիսկ Ռուսաստանի դաժան և անօրինական նվաճողական պատերազմի երրորդ տարում․․․
ԵԽ ղեկավար Ռոբերտա Մեցոլան ԵՄ երկրներին կոչ է արել արագացնել Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը
Մենք Ուկրաինային արդեն տրամադրել ենք հսկայական քաղաքական, դիվանագիտական, հումանիտար, տնտեսական և ռազմական աջակցություն
Իշխանությունները հայտնել են Չեռնիգովի վրա հարձակման զոհերի թվի աճի մասին
Առավոտվա դրությամբ, 18 մարդ զոհվել է, 77-ը՝ վիրավորվել․․․
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հրապարակել է Ուկրաինային օգնելու մասին օրինագիծը
Ջոնսոնն ավելի վաղ պարզաբանել էր, որ Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը նախատեսում է հրաժարում զենքի անշահախնդիր փոխանցումից և ներառում է վարկային կառուցվածք
Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորվել է 22 մարդ
Ըստ Կլիմենկոյի, մարդիկ կան փլատակների տակ, փրկարարական աշխատանքները շարունակվում են
ՌԴ ՊՆ․ Թաթարստանի երկնքում ուկրաինական անօդաչու է խոցվել
Նշվում է, որ անօդաչուն ոչնչացվել է հերթապահող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից
Ամենաշատ