News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Ողջունելով դեսպանին նախագահը շնորհավորել է նրան Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ և հաջողություններ ու բարգավաճում մաղթել Բուլղարիայի ժողովրդին:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակը՝ հիմնված երկու ժողովուրդների բարեկամության և մշակութային սերտ կապերի վրա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար դեսպան Կալին Անաստասովը նշել է, որ իր ջանքերն է ներդնում երկու երկրների միջև համագործակցության շարունակական ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բազմաշերտ փոխգործակցության առաջմղման նպատակով քայլերի ակտիվացման շուրջ հարցեր:

Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության և գիտության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, լավագույն փորձի փոխանակման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խթանման հեռանկարներին:

Զրույցի ընթացքում կարևորվել են երկու երկրների միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և համաձայնագրերի կյանքի կոչմանն ուղղված քայլերը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային ընդհանուր իրադրության և զարգացումների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները խաղաղ բանակցային ուղիով հաղթահարելու և հարևանների հետ հարաբերությունները բարիդրացիության սկզբունքների շուրջ ձևավորելու կարևորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ