News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գլխավոր հարկադիր կատարողի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող Ծառայության վարչական շենքում Ծառայության ղեկավար կազմի և սպայական անձնակազմի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀԿԱԾ 2023 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը։

Օրակարգի համաձայն՝ ներկայացվել են Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, կատարողական տարբեր վարույթներով բռնագանձումների ծավալները, գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների ցուցանիշները։ Զեկուցվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարված և նախատեսվող բարեփոխումները, Ծառայության ֆինանսական ցուցանիշները, աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ արված աշխատանքները։

Արձանագրվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՀԿԱԾ կողմից ընթացք է տրվել շուրջ 2,7 միլիոն կատարողական վարույթի, բռնագանձվել է ավելի քան 58 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է շուրջ 14,1%-ով:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2023 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփիչ խոսքում Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը դրական է գնահատել Ծառայության՝ հաշվետու  տարվա գործունեությունը, մասնավորապես՝ արձանագրելով, որ հաշվետու տարում կարճված վարույթների աճը ավելացել է անցած տարվա կարճվածների  համեմատ և նվազել է ավարտված կատարողական վարույթների քանակը։

Քննարկվել են նաև Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը և կատարողական ցուցանիշների բարելավմանն ուղղված հիմնական միջոցառումները, տեսչական ստուգումների արդյունքները։ Ծառայության ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նկատելի խախտումներն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ։

Խորհրդակցության ժամանակ տեղի է ունեցել աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Տարվա ընթացքում ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար Գլխավոր հարկադիր կատարողի հրամանով՝ խրախուսվել են Ծառայության մի շարք աշխատակիցներ։

Տպել
Ամենաշատ