News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այն, ինչ ուզում է անել կառավարությունը, սխալ  քաղաքականություն է, որը բերելու է արցախցիների մի մասի արտագաղթին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը՝ անդրադառնալով բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված կառավարության նախաձեռնությանը:

«Եթե մենք ուզում ենք ժողովրդագրական խնդիր լուծել, ապա այս քաղաքականությունը բերելու է դրա ձախողմանը: Մենք առաջարկել էինք, որ գնան նոր բնակֆոնդի կառուցման ճանապարհով, հատկապես շրջանների բնակչությանը որոշակի մարզերում կենտրոնացնեն, Ստեփանակերտի բնակչության համար ուրիշ լուծումներ տան եւ այլն:

Կառավարությունն առաջարկում է 3 մլն դրամ մեկ շնչի հաշվով բակարանների գնման վկայական տալ, որը կտրվի 5 տարվա ընթացքում ըստ տարբեր խմբերի առաջնահերթությունների: Այս ամենն արված է այն հաշվարկով, որ մեկ շնչի համար հաշվել են 15 քմ բնակտարածք, մեկ քմ-ն մինչեւ 200 հազար դրամի շրջանակներում: Այդպիսի գին կա Հայաստանի բնակավայրերի մեծ մասում բացի 5-ից՝ Երեւան, Դիլիջան, Ծաղկաձոր, Էջմիածին: Սա բերելու է հնամաշ, ոչ իրացվելի անշարժ գույքի գների աճի եւ իրացվելիության: Այդ դեպքում ի՞նչ է անում այն մարդը, որն իր անշարժ գույքը վաճառում է: Բնականաբար, նա թողնում ուրս է գալիս, լավագույն դեպքում գալիս է Երեւան, վատագույն դեպքում հեռանում է արտասահման: Այսինքն այս ծրագրով կառավարությունը մարզերի բնիկ բնակչությանը փոխարինում է բռնի տեղահանվածներով, չի լուծում ժողովրդագրական խնդիրը, առաջացնում է զուգահեռ խնդիրներ»,-ասաց նա:

Խանումյանի խոսքով, ճիշտ կլինի, եթե պետությունը, ենթադրենք, Կապանի գյուղական համայնքների հիմքի վրա կառուցի բնակավայր, որը կունենա նորմալ ենթակառուցվածքներ, նորմալ դպրոց, նորմալ ամբուլատորիա, դրան զուգահեռ ընտանեկան տնտեսություններ ստեղծի եւ լիզինգով տա այդ ընտանիքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձագետը չբացառեց, որ ռուս խաղաղապահների դուրսբերումը կարող է կապված լինել նաև իրանական գործոնի հետ
Կիվիրյանը չբացառեց, որ Իրանի վրա արձակված անօդաչու սարքերը օդ են բարձրացել Ադրբեջանի տարածքից...
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Բայց մենք նրանց նման հնարավորություն չենք տա․․․
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների և պատանդառված անձանց...
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը  ներկայացրել է ևս երկու գարնանային բեմադրություն
Երևանում վերածնվելուց և Վ․ Մայակովսկու ստեղծագործությունների հիման վրա…
Ամենաշատ