News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի օրվանից Չինաստանում կբարձրանան բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի զարգացման եւ բարեփոխումների պետական կոմիտեն, փոխանցում է «Սինհուա»-ն։

Դրանց արժեքը կաճի համապատասխանաբար 125 յուանով (մոտ 17,6 դոլար) և 120 յուանով՝ մեկ տոննայի դիմաց, հայտնել են կոմիտեում։ Երկրում գործող գնագոյացման մեխանիզմի համաձայն՝ նավթամթերքի գները ճշգրտվում են՝ հաշվի առնելով հում նավթի համաշխարհային գների փոփոխությունները։

Կոմիտեն Չինաստանի առաջատար նավթային ընկերություններից և նավթավերամշակող այլ ձեռնարկություններից պահանջել է պատշաճ կերպով կազմակերպել նավթամթերքների արտադրությունն ու փոխադրումը շուկայում մատակարարման կայունությունն ապահովելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ