News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարտի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ երկուստեք կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Այս համատեքստում նշվել է ՀՀ վարչապետի՝ վերջերս Հունաստան կատարած այցը և բարձրաստիճան փոխայցելությունների դերը երկկողմ օրակարգի շարունակական հարստացման գործում։

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր՝ ընդգծելով առկա մեխանիզմների առավելագույն օգտագործման կարևորությունը և առկա հեռանկարները: 

Մտքեր են փոխանակվել տարբեր ձևաչափերով փոխգործակցության հնարավորությունների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային թեմաների: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները և պահպանվող առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ ջանքերն՝ ուղղված Հարավային Կովկասում հարատև կայունության և խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ այդ նպատակին հասնելը պահանջում է երկուստեք հստակ արտահայտված հանձնառություն:

Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում, այդ թվում՝ Հունաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ունեցած ավանդի համար ՀՀ ԱԳ նախարարը Նիկոս Դենդիասին պարգևատրել է ՀՀ բարեկամության շքանշանով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ