News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Թուրքիան պատրաստ է արժանի հակահարված տալ ցանկացած տեսակի ահաբեկչությանը, որը ծրագրվում է մեր հարավային սահմանների երկայնքով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Նրա խոսքերով, Թուրքիան մոտեցել է այն փուլի ավարտին, որը կապահովի սահմանների անվտանգությունը։ «Այս ամառ մենք վերջնականապես կլուծենք Իրաքի հետ սահմանի անվտանգության հարցը»,- հավելել է նա։

Էրդողանը վստահեցրել է, որ երկրի պաշտպանական արդյունաբերությունը գերազանցում է արտահանման ռեկորդները։ Նրա խոսքերով, 2024 թվականի առաջին երկու ամսում Թուրքիան նոր ռեկորդ է սահմանել պաշտպանության և օդատիեզերական ոլորտում՝ արտահանման ծավալը սահմանելով 633 մլն դոլար։ Նա ընդգծել է, որ 770 անօդաչու թռչող սարքերի մատակարարման համար պայմանագրեր են կնքվել 50 երկրների հետ՝ նշելով, որ նախորդ տարի անօդաչու թռչող սարքերի արտահանման ծավալը կազմել է 1,8 մլրդ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ