News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) երկրները և գործընկերները մինչև հունիսի վերջ երկարաձգել են նավթի արդյունահանման կրճատումները: Այս մասին հայտնում են Reuters-ը և Bloomberg-ը։

Փորձագետներն այն անհրաժեշտ են համարում համաշխարհային սպառման սեզոնային անդորրը և OPEC+-ի որոշ մրցակիցների արդյունահանման կտրուկ աճը փոխհատուցելու համար՝առաջին հերթին ԱՄՆ թերթաքարային նավթի արդյունահանման ձեռնարկություններից, հայտնում է DW-ն։

2023 թվականի նոյեմբերին ՕՊԵԿ-ի երկրները և նրանց գործընկերները պայմանավորվել էին մինչև առաջին եռամսյակ օրական 2,2 միլիոն բարելով կամավոր երկարաձգել արդյունահանման կրճատումները: Մինչդեռ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է երկրորդ եռամսյակում նավթի արդյունահանումն ու արտահանումը աստիճանաբար կրճատելու Մոսկվայի որոշման մասին։

Հունվարին Ղազախստանն ու Իրանը չեն կատարել կրճատման իրենց պարտավորությունները, սակայն խոստացել են բարելավել քվոտաների պահպանումը և փոխհատուցել ավելցուկային արտադրությունը, նշում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ նույն ամսին Ռուսաստանը կրճատել է հում նավթի արտահանումն օրական 300 հազար բարելով, սակայն գործակալությունը չի կարողացել գնահատել նավթամթերքի մատակարարումների կրճատումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ