News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է կառավարության բարեփոխումների մասին, որոնց շրջանակներում նախատեսվում է մեկ երրորդով կրճատել նախարարությունների թիվը։ Այս մասին Ուկրաինայի կառավարության ղեկավարն ասել է մարտի 4-ին Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է TSN.UA-ն։

«Մենք աշխատում ենք կառավարության ձևաչափը փոխելու ուղղությամբ. Մասնավորապես՝ կրճատելով նախարարությունների թիվը։ Մենք ուզում ենք կրճատել նախարարությունների թիվը մեկ երրորդով, կրճատել քաղծառայողների թիվը»,- ասել է նա։

Փոխարենը Նախարարների կաբինետում աշխատում են հզոր Կառավարական կենտրոն ստեղծելու ուղղությամբ: Այնտեղ կենտրոնացված են լինելու օժանդակ և վարչական գործառույթները։

«Նախարարությունները պետք է ունենան քիչ թվով շատ լավ մասնագետներ, որոնք կձևավորեն հանրային քաղաքականությունը, իսկ Կառավարական կենտրոնն իրավական աջակցություն կցուցաբերի կադրային, հաշվապահական և ֆինանսական ոլորտներում։ Նաև Կառավարական կենտրոնը պետք է արագ փաստաթղթեր պատրաստի այս կամ այն նախարարության համար»,- հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ