News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. « «Փաստն» արդեն տեղեկացրել է, որ «Հայաքվե» նախաձեռնությունը մեծ համաժողով էր կազմակերպել «ՀՀ Անկախության հռչակագիրը և ազգային պետության տեսլականը» խորագրով։ Համաժողովի նախաձեռնողները հայտարարել են գործողությունների շարք սկսելու մասին, որի նպատակը, ըստ շարժման համակարգող Ավետիք Չալաբյանի, «երկրում նոր, ազգային իշխանություն ձևավորելն է, նրա գործունեության համար հստակ, հանրայնորեն ընկալելի օրակարգ սահմանելը ու մեր երկիրն այս աննախադեպ անվտանգային ճգնաժամից հանելն է»:

Ըստ էության, սա նաև փաշինյանական նոր Սահմանադրության դեմ առաջին լուրջ, կազմակերպված, ինստիտուցիոնալ շարժումն էր, ինչի առիթով նրա սատելիտները չհապաղեցին իշխանական տեղեկատվական հարթակներում տարբեր որակումներ շռայլել` մատնելով իշխանությունների վախերը։ Հասկանալով, որ Սահմանադրությունը փոխելու իր ծրագրերը լրջագույն դիմադրության օջախներ են ձևավորում Հայաստանում, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստին հանձնարարել է հնարավորինս քիչ հրապարակային խոսել նոր Սահմանադրության ընդունման օրակարգի մասին: Սա պայմանավորված է նաև իշխող թիմին ներկայացված սոցհարցումներով, ըստ որի, հանրաքվեն կարող է ավարտվել փաշինյանական թիմի համար խայտառակ արդյունքներով:

Փաշինյանն իր թիմին հանձնարարել է նախ և առաջ թուլացնել դիմադրության օջախները՝ «Հայաքվե» և այլն, նրանց մասին տարատեսակ որակումներ դաշտ նետելով։ Հասկանալի է, որ կազմակերպված և փաստարկված դիմադրությունը փաշինյանական իշխանության դեմ իրենց հոգեհարազատ մանիպուլ յացիաների համար փոքր դաշտ է թողնում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ