News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին տարիներին դիվանագետի օրը մեծ շուքով նշող կառավարությունն այս տարի անտեսեց այդ օրը։ Մարտի 2-ը նշվում է որպես դիվանագիտության օր, քանի որ 32 տարի առաջ այդ օրը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ծածանվեց ՀՀ դրոշը։

Այս տարի դիվանագետի օրվա կապակցությամբ շնորհակալական ուղերձ է հղել միայն ԱԳ նախարարը, ով այդ օրը գտնվում էր Թուրքիայում, մասնակցում էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Վահագն Խաչատուրյանը, ո՛չ Ալեն Սիմոնյանը դիվանագետի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ չհղեցին։ 2019-ին, օրինակ, Փաշինյանի եւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ անգամ ընդունելություն էր կազմակերպվել, Փաշինյանը ելույթով էր հանդես եկել, դեսպանի էր պարգեւատրել:

Անցած տարի եւս նա ուղերձով էր հանդես եկել. «Այսօր, երբ կանգնած ենք արտաքին անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ, դիվանագիտական ծառայությունը պիտի բազմապատկի իր ջանքերը` առաջ մղելու մեր պետական շահերը, պաշտպանելու մեր պետության ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, նպաստելու Հայաստանի միջազգային հարկի բարձրացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ