News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գազայում ժամանակավոր հրադադարն անհրաժեշտ է պատանդներին ազատ արձակելու համաձայնության կնքման համար, երկուշաբթի հայտնել է Սպիտակ տունը՝ ՀԱՄԱՍ-ին կոչ անելով ընդունել այն պայմանները, որոնք ներկայում քննարկվում են Կահիրեի բանակցություններում։

Սպիտակ տան ազգային անվտանգության ոլորտում հաղորդակցությունների գծով խորհրդական Ջոն Քիրբին լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես հուսով է համաձայնություն կնքել հրադադարի մասին մինչեւ Ռամադանի (մարտի 10) սկսվելը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը մինչ այժմ չի համաձայնել առաջարկված համաձայնության պայմաններին, որը նախատեսում է վեց շաբաթվա հրադադար որոշ հիվանդ, տարեց եւ վիրավոր պատանդների ազատ արձակման փոխարեն։

Քիրբին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն ավելի շատ հումանիտար բեռներ կառաքի Գազա օդով եւ ուսումնասիրում է ծովային տրանսպորտի օգտագործման հնարավորությունը։ Նա ասել է, որ բեռնատարներով բեռների առաքումը դանդաղել է Իսրայելի կառավարության որոշ նախարարների դիմակայության պատճառով։

«Իսրայելը պատասխանատվություն է կրում այն բանի համար, որպեսզի ավելին անի»,- ասել է Քիրբին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ