News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր նախագահության օրոք լավ հարաբերությւոններ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Պուտինի հետ»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Ֆլորիդայի նահանգում։ Հեռարձակումն իրականացրել է RSBN պահպանողական մեդիա-ընկերության YouTube-ալիքը։

ԱՄՆ նախկին նախագահն ընդգծել է, որ հակամարտությունն Ուկրաինայում երբեք չէր լինի, եթե երկրի նախագահն ինքը լիներ։

Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Սի Ծինփինը սիրում են իրենց երկրները եւ ցանկանում, որ նրանք հասնեն հաջողության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ