News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան «թանկ կվճարեն մասշտաբային զորավարժությունների իրականացման համար, որոնք ապակայունացնում են իրադրությունը Կորեական թերակղզում։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, նրա հայտարարությունը մեջբերել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Նա մարտի 4-ին սկսված Freedom Shield զորավարժություններն անվանել է սադրիչ, որոնք բարձրացնում են իրավիճակի անկանխատեսելիության մակարդակը։ Նրա խոսքով՝ Կորեայի ժողովրդական բանակը կհետեւի «թշնամիների արկածախնդրային գործողություններին» եւ կշարունակի կարեւոր միջոցներ ձեռնարկել վերահսկողության ապահովման համար։

«ԱՄՆ-ն եւ Կորեայի Հանրապետությունը թանկ կվճարեն այս տագնապի համար»,- նշվել է հայտարարությունում։ Նախարարության ներկայացուցիչը նշել է իրադրության թեժացման մասին Կորեական թերակղզում։ Անգամ «փոքրագույն կայծը» կարող է միջուկային պատերազմ առաջացնել, նախազգուշացրել է նա։

Պաշտոնյան ընդգծել է, որ Freedom Shield զորավարժությունները չի կարելի պաշտպանական համարել, քանի որ դրանք իրականացնում է «աշխարհում ամենամեծ միջուկային պետությունը՝ ավելի քան 10 արբանյակ երկրների հետ դավադրությամբ՝ մեկ այլ պետության դեմ»։ ՄԱԿ Հրամանատարության 11 անդամ երկրներ մասնակցում են որպես դիտորդներ։ Ինչպես տեղեկացրել են Փհենյանում, հրամանատարության գոյության «իմաստ չկա», քանի որ այն հետեւում է հաշտության պայմանների կատարմանը, որն ավարտեց Կորեական պատերազմը։

Պաշտպանության նախարարությունում նշել են, որ Հյուսիսային Կորեան գործի կդնի իր զինված ուժերը հանուն ժողովրդի բարեկեցության բարձրացման, իսկ ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան իրականացնում են «պատերազմի անիմաստ փորձեր»։ Սա հստակ ցույց է տալիս, թե ով է անկայունության աղբյուրը տարածաշրջանում եւ ով է «սպառնում մարդկությանը միջուկային զենքով»։ ՊՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ զորավարժությունների քանակն այս տարի կրկնակի ավելացել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ