News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելառուսի տրանսպորտի նախարարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում գրանցված բեռնատարներին և տրակտորներին թույլատրվում է մուտք գործել հանրապետության տարածք՝ մասնագիտացված վայրերում վերաբեռնման և կապակցման աշխատանքներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը՝ հղում կատարելով օրինական ինտերնետային պորտալին։

Նախկինում այն ​​երկրների ցանկում, որոնց մեքենաներին թույլատրվում էր մուտք գործել բեռների բեռնաթափման հատուկ գոտիներ, ներառված էին միայն Բելառուսը և Ռուսաստանը: Հայաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի ծանր բեռնատարների համար նոր պայմանները կգործեն մինչև այս տարվա վերջ և ուժի մեջ կմտնեն մարտի 6-ից։

2022 թվականի ապրիլից Բելառուսում և Ռուսաստանում գրանցված տրակտորների մուտքը ԵՄ երկրներ արգելվել է Ուկրաինայում ՌԴ կողմից ռազմական գործողողություների ֆոնին։

Ի պատասխան՝ Բելառուսն արգելել է Եվրամիության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցների մուտքը իր տարածք, սակայն պահպանել է դրանց փոխանակման և որոշակի վայրերում վերբեռնելու հնարավորությունը։

2024 թվականի սկզբին ներդրվել է ԵՄ-ից տրանսպորտային միջոցների վերբեռնման և տեղափոխման վայրեր մուտքի և առաջին օրվա համար վճար՝ երեք հիմնական միավորի չափով՝ ներառյալ ԱԱՀ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ