News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսը, որը հոսպիտալացվել էր փետրվարի 29-ին վատ ինքնազգացողության պատճառով, հիվանդանոցում կմնա մինչեւ հինգշաբթի, տեղեկացրել է RTE հեռուստաալիքը։

82-ամյա նախագահին դուրս չգրելու որոշումը կայացվել է նրա ժամանակավոր տկարության պատճառով։ Հեռուստաալիքը մեջբերել է հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարությունը, որում նշված է, որ «բժշկական թիմի հետ խորհրդակցելուց հետո նախագահ Հիգինսը համաձայնել է մնալ հիվանդանոցում եւս մի քանի օր»։ Հիգինսին նաեւ խորհուրդ են տվել Ֆենիքս-պարկի նստավայր վերադառնալուն պես մի քանի շաբաթով սահմանափակել հանրային ակտիվությունը՝ լիովին վերականգնվելու համար։

«Նախագահը շարունակում է ամուր մնալ եւ կատարել իր սահմանադրական պարտականությունները»,- նշել են աշխատակազմում։

Իռլանդիայի նախագահի պաշտոնը Հիգինսը զբաղեցնում է 2011 թվականից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ