News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 28-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ  47-ամյա Նարինե Մ․-ն  և հայտնել, որ Մեսրոպ Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոցի խաչմերուկում  բախվել են իր «Range Rover» և մեկ այլ վարորդի  «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, իսկ երբ ինքն իր ավտոմեքենայի ներսում հեռախոսով խոսել է ԱՊՊԱ աշխատակցի հետ, «Լադա»-ի վարորդը քաշել և ճանկռել է իր ձեռքերը, պահանջելով դրսում խոսել, իսկ ինքը իջնելուց պատահաբար կանգնել է նրա ոտքին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Կարճ ժամանակ անց ոստիկանություն ահազանգ է ստացվել «Լադա»-ի  վարորդ՝ Երևանի բնակիչ 31-ամյա Էլիզաբետ Մ․-ից, ով հայտնել է, որ «Range Rover»-ի վարորդը ոտքով հարվածել է իրեն:

Ոստիկաններն ու պարեկները Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոցի խաչմերուկից ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բաժին են տեղափոխել երկու վարորդներին։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
Ամենաշատ