News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը զբաղեցրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ռեյթինգի առաջին տեղը 2021-ից հետո առաջին անգամ, վկայում է Bloomberg գործակալության հրապարակած «Միլիարդատերերի ինդեքսը» (Bloomberg Billionaires Index)։

Ռեյթինգի համաձայն՝ Բեզոսի կարողությունն անցած օրը կրճատվել է 500 մլն դոլարով եւ ներկա պահին գնահատվում է 200 մլրդ դոլար։

Երկրորդ տեղում հայտնվել է գործարար, Tesla-ի գործադիր տնօրեն եւ Х սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկը։ Նրա կարողությունը գնահատվում է 198 մլրդ դոլար։ Եռյակը եզրափակում է LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի սեփականատեր, ֆրանսիացի Բեռնար Առնոն։ Նրա կարողությունը մեկ օրում կրճատվել է՝ հասնելով 197 մլրդ դոլարի։

Ռեյթինգի համաձայն՝ ամենահարուստ ռուսաստանցին Վլադիմիր Պոտանինն է (31,4 մլրդ դոլար)։ Նա 48-րդ տեղում է։ Լեոնիդ Միխելսոնը (26,7 մլրդ դոլար) եւ Վագիթ Ալեքպերովը (26,5 մլրդ դոլար) 66 եւ 67-րդ տեղերում են համապատասխանաբար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ