News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը անլեգալ միգրանտներին համեմատել է մարդակեր եւ սերիական մարդասպան Հաննիբալ Լեկտերի հետ «Գառների լռությունը» սարսափ-ֆիլմից։ Նա նման կարծիք է հայտնել Right Side Broadcasting Network մեդիա-ընկերության հարցազրույցում։

«Դրանք մոլի մարդիկ են, շատ դեպքերում՝ դուրս եկած բանտերից եւ հոգեբուժարաններից ու գժանոցներից։ Գիտեք, գժանոցներն ասես «Գառների լռությունը» լինեն։ Հաննիբալ Լեկտեր, որեւէ մեկը գիտի՞ Հաննիբալ Լեկտերին»,- ասել է նախկին նախագահը՝ դիմելով լսարանին։

Թրամփը նաեւ հայտնել է, որ որոշ միգրանտներ խոսում են անհասկանալի լեզուներով, ասես «Մարս մոլորակից լինեն», եւ նրանց մեղադրել է այն բանում, թե նրանք, իբր, պատանի ամերիկացիներին թույլ չեն տալիս զբաղվել սպորտով։ «Այլեւս ոչ մի սպորտ չկա. Նյու Յորքում եւ շատ այլ քաղաքներում այլեւս կյանք չկա»,- նշել է նախկին նախագահը։

Թրամփը մինչ այդ հայտարարել էր, որ նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունը հանգեցրել է անլեգալ միգրանտների թվի ավելացման մինչեւ 15 մլն-ի։ Նրա կարծիքով՝ գործող նախագահը հազիվ թե հասկանում է միգրացիոն ճգնաժամի իրական մասշտաբները, որին բախվել է երկիրը։ Այս առնչությամբ Թրամփը Բայդենին կոչ է արել «փակել սահմանն անհապաղ» եւ խոստացել է սկսել անլեգալ միգրանտների ամենամեծ տեղահանումը ամերիկյան պատմության մեջ, եթե հաղթի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ