News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը


Հայաստանն այսօր կատարում է Ռուսաստանի համար սանկցիաները մեղմացնելու որոշակի գործողություն, ինչ-որ առումով Նիկոլ Փաշինյանը այդ կարմիր գիծը դեռ պահում է, բայց դժվար է ասել, թե արդյոք ռուսները չգնան հարաբերությունների սրման: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

Նա հիշեցրեց, ու Ուկրաինան էլ Ռուսաստանի համար որոշակի տրանզիտի դեր էր կատարում, բայց Մոսկվան մեկ օրում դրա վրա աչք փակեց ու հարձակվեց Ուկրաինայի վրա. «Դրա համար Ռուսաստանը մեզ ասում է՝ հստակ մեզ ասեք, փաստացի սառեցում չկա: Կոպիտ ասած՝ տղա եք, կամ գնացեք սառեցրեք անդամակցությունը ՀԱՊԿ-ում, կամ մի զբաղվեք մանկկան չարաճճիությամբ»:

Խոսելով անվտանգության ոլորտում Ֆրանսիայի, Հունաստանի հետ համագործակցությանը, Կիվիրյանն ասաց. «Մինչ այս պահը դրա մեջ որեւէ լրջություն չկա: Լավ, ասենք, ինչ-որ տեղից 5 հատ ինչ-որ զենք բերեցիր, արդյոք դա լուծում է իրական անվտանգության հարցը: Օրինակ, Սյունիքի հետ կապված, հենց որ կա վտանգ, Իրանը մի քանի անգամ զորքերը բերել է եւ այնտեղ զորավարժություններ է իրականացրել ու շատ կոշտ տեքստով ասել է՝ գիտեք ինչ կա, սիրելի երեխաներ,  կմտնենք Սյունիք, կլինի այլ իրավիճակ: Այն,ինչ Իրանն արել է, ավելի շատ է ապահովել քո անվտանգությունը, եւ դա է ապահովել Սյունիքի իրական անվտանգությունը: Այսինքն անվտանգության ապահովումը միայն այդ մի քանի БТР-ները չեն:

Այն, ինչ այս ընթացքում բերել են Ֆրանսիայից կամ Հնդկաստանից, ապահովո՞ւմ է քո անվտանգությունը: Այսօր Ուկրաինային մտակարարում են որոշակի զենք-զինամթերք, այն քանակի, որ ուկրաինացիք ընդամենը դառնան մսացու, ոչ թե կարողանան հաղթել Մոսկվային»:

Կիվիրյանը հայտարարեց, որ այն, որ Իրանը չի զինում Հայաստանին, դա Հայաստանի գործող իշխանության մեղավորությունն է, որովհետեւ նրանք նախընտրում են Իրանին հակառակորդ ճամբարներից զենք-զինամթերք  հայթայթել, ոչ թե Իրանից: «Բայց այն, ինչ անում է Իրանը,. Հարյուրապատիկ կարեւոր է այն համակարգերից, որոոնք անհայտ է, թե երբ է հասնելու Հայաստան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Արմենալը» չի փակվի
Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի...
«Փաստ». Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի»
Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ...
Կլոր սեղան-քննարկում՝ թվային տնտեսությունում հակամենաշնորհային կարգավորման թեմայով
ՄՊՀ հակամրցակցային համաձայնությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի պետ Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացրել է թվային...
Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է. Արծվիկ Մինասյան
Նիկոլ Փաշինայնը մեղադրում է Ռուսաստանին, ասում է՝ Ռուսաստանն ուզում է…
ՌԴ-ն այն դերակատարն է, որը մեր անվտանգության բաղադրիչի կարեւոր մաս է. Արծվիկ Մինասյանը՝ իրենց ռուսամետության մասին
Եթե անգամ ընդիմությանը հաջողվի բավարար չափով ստորագրություն հավաքել…
Եթե ​​որոշում կայացվի, որ ՀՀ վարչապետը մասնակցելու է Պուտինի երդմնակալությանը, ապա հայտարարություն կարվի. ԱԳՆ
Նա մեկնաբանությունների համար կոչ արեց դիմել Հայաստանի վարչապետի գրասենյակ...
Ամենաշատ