News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ռուսաստանին թշնամացնելը եւ Ռուսաստանի պես թշնամի ունենալը շատ ավելի վտանգավոր է, քան այն քայլերը, որոնք այս իշխանություններն իբր անում են անվտանգության համակարգ ապահովելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Հիմա, կարելի է ասել՝ Հայաստանի իշխանությունները կարմիր գծի վրա դեռ աճպարարում են: Նիկոլ Փաշինյանի «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» մայմունական քաղաքականությունը, ինչ-որ առումով, հավանաբար հոգնեցրել է բոլոր կողմերին, դրա համար հստակեցում են ուզում»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ արդեն հնչում են հայտարարություններ, որ Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամության թեկնածու, Կիվիրյանն ասաց. «Չի կարելի բացառել, որ նման փորձ կանեն, բայց դա ինչպես կանդրադառնա ԵԱՏՄ-ում մեր անդամության վրա, թող այդ հարցին պատասխանեն: Այ այդտեղ տնտեսական հարցեր կծագեն: Ռուսաստանն ունի այդ ռեսուրսները, որ անգամ առանց Հայաստանի օգնության ինքն իր հարցերը կլուծի, թե քաղաքական, թե տնտեսական: Իսկ ի՞նչ կմնա Հայաստանից, սա է խնդիրը:

Այս իշխանություններն իրենց աճպարարական քաղաքականությամբ Արցախը «խուրդեցին» հիմա էլ մնում է Հայաստանը «խուրդեն»: Այս իշխանությունը նման է զինապահեստում գտնվող կապիկի, ինչին ձեռք են տալիս՝ պայթում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախ վերադարձի հարցում միջազգային կոնսենսուս գոյություն ունի․ Լևոն Քոչարյան
Իշխանություններն ուղիղ հայտարարում են, որ Արցախի հարցն իրենց օրակարգում...
Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է համահայկական երիտասարդական եռօրյա ֆորում՝ արցախցի երիտասարդների համար
Համահայկական ֆորումի նպատակն է համախմբել երիտասարդներին, և նպաստել կրթական մակարդակի բարձրացմանն ու փորձի ձեռքբերմանը…
ԶԼՄ. ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարներին
Անհատական ​​հանդիպումներ են տեղի ունեցել․․․
«Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. ԿԳՄՍՆ 
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 30 արցախցիների համար կազմակերպել հայկական ավանդական ձեռարվեստի եռամսյա դասընթացներ...
Կառավարությունը ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանվածների ֆինանսական աջակցության համար
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում ընդունել է որոշում, որով…
Նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերաբերյալ համապարփակ և ամբողջական վարչական տվյալների բազայի ստեղծում
Ծրագիրը նախատեսվում է նաև լրացնել նոր գործողությամբ, որով նախատեսվում է «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի մշակումը և որպես գործողության…
Ամենաշատ