News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Քարվաճառի ու Քաշաթաղի բնակիչները այսօր՝ մարտի 5-ին, հերթական անգամ իրենց բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք բողոքում են, որ պետության կողմից հատկացված սերտիֆիկատներով չեն կարողանում բնակարան գնել:

Մասնավորապես, 27 տարի Բերձորում ապրած Նաիրա Բեգոյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «27 տարի ապրել եմ Բերձորում, այսօր կորցրել ենք ամեն ինչ եկել ենք Հայաստան, ապրում ենք Չարենցավանում վարձով: Շատ ահավոր վիճակում: Անտեսված ենք բոլորի կողմից, որեւէ աջակցություն որեւէ մեկի կողմից չենք ստացել: Ինքս երեք զինվորի մայր եմ, երեքն էլ մինչեւ վերջին օրը մասնակցել են պատերազմին, որից մեկը վիրավոր: Բայց մենք անտեսված ենք ու չենք կարողանում ապրել:

Մեզ սերտիֆիկատ է տրամադրվել, հիմա պահանջում ենք բանկերից, որ կարողանանք այդ սերտիֆիկատով բնակարան գնել: Արդեն 10-րդ օրն է, տարել, գնահատել են տվել, ամեն գնահատելուց գումար եմ մուծում: Չենք կարողանում բնակարան գնել, պետք է երկու սերտիֆիկատի համար 500 հազար գումար մուծենք, բայց մենք ի վիճակի չենք: Մենք ստանում ենք 280 հազար դրամ, որից 200 հազարը գնում է կոմունալ ծախսերին ու տավ վարձին, որտեղի՞ց ես այդ 500 հազարը վճարեմ, տամ կանխավճար, որ կարողանամ տուն գնել: Մեր պահանջն այն է, որ այդ գնահատումները հանեն, թույլ տան գոնե 2-սենյականոց տուն գնել, որ կարողանանք 6 հոգով ապրել:

Սերտիֆիկատի ժամկետը լրանում է, մնացել է երեք ամիս, բայց մենք դեռ ոչ մեկս տուն չենք գնացել: Ես ինքս 8 երեխայի մայր եմ, բոլորն էլ վարձով են ապրում: Ընտանիքում 6 հոգի ենք, միայն մի տղաս է աշխատում»:

Մանրամասնելով, թե որն է բնակարան գնելու դժվարությունը, նա սասաց. «Բանկը պետք է գա քո գտած տունը գնահատի: Ինձ տրվել է 10 մլն դրամ, տղաս էլ ունի մեկ սերտիֆիկատ, այսինքն 20 մլն դրամ: Այդ 20 մլն դրամը իրենք չեն գնահատում: Եթե տանտերը պահանջում է 45-50 հազար դոլար, բանկը տալիս է 30 հազարը, ես որտեղի՞ց ավելացնեմ, որ կարողանամ տուն գնել: Իսկ եթե մի փոքր ավելի լավ տուն ես ուզում, 70-80 հազար դոլար փող պետք է ունենաս ծայրամասերում բնակարան գնելու համար: Դրան գումարած, 500 հազար դրամ նախնական գումար պետք է մուծես բանկին, որ սկսես քո գործողությունները:

Վաղը մյուս թոռներիս են կանչելու բանակ, չեմ թողնելու գնան, եթե պետությունն ինձ համար ոչինչ չի անում, ես ինչու պետության համար անեմ, թող կարգավիճակը հանեն, թողնենք գնանք Ռուսաստան: 9 ընտանիք ես հետս կտանեմ, թող դատարկվի Հայաստանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախ վերադարձի հարցում միջազգային կոնսենսուս գոյություն ունի․ Լևոն Քոչարյան
Իշխանություններն ուղիղ հայտարարում են, որ Արցախի հարցն իրենց օրակարգում...
Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է համահայկական երիտասարդական եռօրյա ֆորում՝ արցախցի երիտասարդների համար
Համահայկական ֆորումի նպատակն է համախմբել երիտասարդներին, և նպաստել կրթական մակարդակի բարձրացմանն ու փորձի ձեռքբերմանը…
ԶԼՄ. ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարներին
Անհատական ​​հանդիպումներ են տեղի ունեցել․․․
«Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. ԿԳՄՍՆ 
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 30 արցախցիների համար կազմակերպել հայկական ավանդական ձեռարվեստի եռամսյա դասընթացներ...
Կառավարությունը ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանվածների ֆինանսական աջակցության համար
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում ընդունել է որոշում, որով…
Նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերաբերյալ համապարփակ և ամբողջական վարչական տվյալների բազայի ստեղծում
Ծրագիրը նախատեսվում է նաև լրացնել նոր գործողությամբ, որով նախատեսվում է «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի մշակումը և որպես գործողության…
Ամենաշատ