News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անգլիայի եկեղեցին օգնության խնդրանքով կդիմի ամենահարուստ ընտանիքներին եւ ներդրողներին՝ ստեղծելու համար փոխհատուցման ֆոնդ՝ 1,27 մլրդ դոլարի չափով, կապված ստրակավաճռությանը հանցակցության հետ։ Ինչպես տեղեկացրել է The Times թերթը, միջոցները կտրամադրվեն ստրկությունից տուժած հանրույթներում նախագծերի իրականացմանը։

Մինչ այդ Անգլիայի եկեղեցին հրապարակել էր պատմական հետազոտության արդյունքները տրանսատլանտյան ստրկավաճառության հետ իր կառույցների կապերի մասին եւ հայտարարել, որ կտրամադրի ավելի քան 120 մլն դոլար ինը տարվա ընթացքում՝ «ստրկավաճառության մեծ չարիքի» շտկման համար։ Սակայն հիմա, ինչպես նշել է թերթը, ֆոնդի չափերը կարող են ավելանալ տասնակի՝ անկախ հանձնաժողովի երաշխիքների համապատասխան, Կրոյդոնի եպիսկոպոս Ռոզմարի Մալեթի գլխավորությամբ։

Եկեղեցին պատասխանատվություն է վերցրել կատարվածի համար այն բանից հետո, երբ հայտնաբերել է, որ իր ակտիվների զգալի մասը՝ 13,5 մլրդ դոլարի չափով, կարող է կապված լինել ստրկավաճառությունից ստացված եկամուտների հետ։ Դրանք հիմնականում ստացվել են Աննա թագուհու ժամանակ (1702-1714թթ.) կազմակեպված սխեմայից, որի շրջանակում ստրկավաճառությունից ստացվող եկամուտներն ուղվվել են, մասնավորապես, աղքատ կղերականներին օգնելուն։

Եկեղեցական ֆոնդի միջոցները, նշել է The Times-ը, չեն օգտագործվի մասնավոր անձանց «փոխհատուցում» վճարելու համար։ Դրանք կտրամադրվեն դրամաշնորհների եւ մեկնարկային կապիտալի տեսքով՝ այն հանրույթներում նախագծեր իրականացնելու համար, որոնք «անցյալում տուժել են ստրկությունից» ամբողջ Մեծ Բրիտանիայում։

Մալեթի խոսքով՝ «ոչ մի փող չի օգնի լիովին քավել մեղքը կամ փոխհատուցել աֆրիկացիների բազմադարյա ստրկության վնասը, որի հետեւանքները մինչ այժմ զգում են ամբողջ աշխարհում»։ Նախաձեռնությունը նպատակ ունի, ինչպես ասել է եպիսկոպոսը, մյուս հաստատություններին «դրդել հետեւել իրենց անցյալին եւ ավելի լավ ապագա կառուցել տուժած հանրույթների համար»։

Անգլիայի պետական քրիստոնեական եկեղեցին առաջին անգամ ընդունել է պատմական կապերը ստրկավաճառության հետ 2020թ.։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ