News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Երբ պատերազմում պարտվում են, շատ բաներ հետո այլ կերպ է լուծվում. Մենք էլ հաղթող կողմ ենք եղել 30 տարի, պետք է հիշեք, թե հակառակորդը մեզ հետ ոնց էր շփվում ու ով էր թելադրում իրավիճակը: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ԲԴԽ նախկին նխագահ Գագիկ Ջհանգիրյանը:

«Հաղթող կողմը թելադրում է: Ինչո՞ւ ենք պարտվել, որովհետեւ մենք 30 տարի մենք մեր բանակի վրա համապատասխան ներդրումներ չարեցինք, չզինեցինք ժամանակակից զենքով, տեխնիկայով, ՀՕՊ միջոցները հին էին, անօդաչուների վրա ուշադրություն չդարձրեցինք: Մեզ թվում էր, թե մեզ ինչ-որ մեկը պետք է պաշտպանի եւ Ադրբեջանը մեզ պատերազմ չի հայտարարի: Պարզվեց, որ այդ բոլոր երաշխիքները, որ կային, սուտ էին: Եվ մեր բանակի՝ Կովկասում ամենաուժեղ բանակ լինելու մասին գնահատականները, որոնք ճիշտ էին մինչեւ 1994-1997 թվականները,  հետագայում երկրի ղեկավարությունը այդ բանակի վրա համապատասխան ուշադրություն չի դարձրել, բանակը ժամանակակից զենքով, տեխնիկայով չի զինել: Միայն զենքը չի, մեր մարտավարությունը  հին է եղել, սովետական, ռուսական բանակի մարտավարություն: Այդ մարտավարությամբ ռուսական բանակը Ուկրաինայում պարտվեց, հիմա նոր անցել են արեւմտյան ստանդարտներին, փոքր խմբերով են գրոհում, այլ ձեւով են կազմակերպում հարձակումն ու պաշտպանությունը»,-ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում Ադրբեջանն ի՞նչ զենքեր է մեզնից վերցրել, Ջհանգիրյանը պատասխանեց. «Այնտեղ տանկեր են եղել, հրանոթային համակարգեր, որոնց մի մասը ժամանակին Հայաստանն է մատակարարել, մի մասը առաջին ազատագրական պատերազմի ժամանակ հենց ադրբեջանցիներից էինք վերցրել, հետո ժամանակակից սարքավորումներ վերցրել: Ադրբեջանը հաղթել է, դրա համար էլ վերցրել է:

Եթե քո պաշտպանության բանակը պարտվել է, Հայաստանի զինուժն էլ հետը, այդտեղ ինչ-որ բաներ պետք է փոխվեն, չէր կարող  չփոխվել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ