News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը

2024թ․ փետրվարի 29-ին Ոստիկանության Ստեփանավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ երկու երիտասարդ կապույտ գույնի «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի տարբեր հատվածներում տեղադրել են թմրամիջոցներ և բջջային հեռախոսով նկարել են տեղադրման վայրերը՝ հետագայում համացանցով վաճառելու համար։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ միջոցռումների արդյունքում ոստիկանության ծառայողների կողմից նույն օրը նշված անձինք ավտոմեքենայով հայտնաբերվել են Ստեփանավան քաղաքի «Ձորագետի կիրճ» կոչվող տեղանքում և տեղափոխվել ոստիկանության բաժին։ Պարզվել է, որ վերջիններս Երևան քաղաքի 29 և 37 տարեկան բնակիչներ են։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Նշված տղամարդիկ առերևույթ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։

Նախաքննության շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված անձինք նախնական համաձայնությամբ, «Տելեգրամ» հավելվածում գրանցված համապատասխան կայքէջի օգտատիրոջ կողմից նախօրոք ուղարկված Արտաշատ քաղաքի վարչական տարածքում գտնվող տեղակայման վայրից, 2024թ․ փետրվարի 24-ից 25-ին, քննությամբ դեռևս չպարզված անձից, իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերել ընդահնուր 19,42 գրամ քաշով 34 առանձին սև և սպիտակ փաթեթներում փաթեթավորված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որոնք փետրվարի 29-ին ավտոմեքենայով տեղափոխել են Լոռու մարզ։ Հետագայում վարձատրություն ստանալու նպատակով առանձնացված փաթեթները նրանք տեղադրել են Ալավերդի, Ստեփանավան քաղաքների տարբեր վայրերում, որոնք հայտնաբերվել և վերցվել են համապատասխան քննչական գործողության արդյունքում։

Դատարանի որոշման հիման վրա խուզարկություն է կատարվել նաև «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայում, որտեղ հայտնաբերվել և վերցվել են ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված ընդհանուր շուրջ 498.11 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներով 385 փաթեթ, ինչպես նաև ապակյա սրվակներով հեղուկներ, մետաղյա տարաներ, որոնց մեջ առկա են եղել կասկածելի փոշենման զանգվածներ։ Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնավերված զանգվածների պարունակությունը պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված երկու երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Լուսանկար 1.jpg (43 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ անվտանգության ուժերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին. Տաջիկստանի ԱԳՆ
Ահաբեկչության պատվիրատուները, կազմակերպիչները, մեղավորները և նրանց հանցակիցները պետք է պատժվեն...
Թույլ տված խախտումների համար 2 քննիչ աշխատանքից ազատվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հետևողականորեն շարունակում է համապատասխան...
Արագածոտնի մարզում բախվել են «Chrysler»-ն ու «Nissan»-ը. կա 5 վիրավոր
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ…
«Մորս է նեղացրել». դանակահարություն՝ Արթիկում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ, որից մեկը՝ արյունոտ
Ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում...
Երրորդ մեղադրանքով ևս Նարեկ Մանթաշյանն արդարացվեց. Հաշիվը՝ Նարեկ Մանթաշյան 3:0 իշխանություններ. Կոչուբաեւ
Այս փոսթը հատուկ նրանց համար է, ով ասում է մեկա անիմաստա, ինչ ուզում անում են...
Մեղադրել է իրեն ձայնագրելու մեջ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել, փորձել է կտրել կոկորդը. դեպքը եղել է ավտոտնակում
Ալավերդու բնակիչը կալանավորվել է՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով...
Ամենաշատ