News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Դա ձեր տեսակետն է, դուք ստում եք: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Եռաբլուրում ասաց սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, արձագանքելով լրագրողի այն հարցին, թե իշխանությունը Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախն ասում է՝ Ադրբեջան է, և վերջ։

Նա նախ նշեց, որ Եռաբլուրում հարցազրույց չի տալիս, ապա հայտնեց, որ Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախը «թաղողների» մասին ելույթ ունի, կարող են նայել այն և համաձայնել դրա հետ, կամ չհամաձայնել։

«Երբ 5 հազար դրամով քո նմանները քվե էին տալիս, այ այդ ժամանակ թաղեցին Արցախը»,-ասաց Սարգսյանը և հավելեց, թե հիմա նման հարց տվողը 5 հազար դրամով չի վաճառում իր քվեն, բայց վճարվում է։

Դրան ի պատասխան լրագրողն պատասխանեց, որ իրեն չեն վճարում, ինչպես Արամ Սարգսյանին։

«Ես քաղաքական հարցազրույց չեմ փորձում եղբորս ծննդյան օրը տալ, դուք լրագրությունը և լաչառությունը խառնում եք իրար։ Անհարմար է, Եռաբլուրում եք, ես եկել եմ եղբորս շիրիմին ծնունդը շնորհավորելու, շնորհավորել եմ, թողեք գնամ։ Ես ձեզ չեմ խոստացել որոևէ հարցազրույց տալ, չեմ ուզում որևէ մեկիդ հետ բանավիճել»,-հայտարարեց Արամ Սարգսյանը։

Տպել
Ամենաշատ