News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:

ՀՀ նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի դրական ավարտը, ինչը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության մի շարք օրակարգային հարցերին և համատեղ ջանքերով վերջիններիս լուծման հնարավորություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ