News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Վազգենը, որ Վազգեն էր, Նիկոլն այն ժամանակ ընդամենը բանակի եւ Վազգենի դեմ հոդվածներ էր գրում: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա՝ Վազգեն Սարգսյանն ազգային պետական երևույթ էր և երևույթ է։ «Ինչքան տարիները գնան, այնքան հայ ժողովուրդը, Հայաստանը զգալու են Սպարապետի ֆիզիկական բացակայությունը։ Սպարապետի գործը կա, Սպարապետի գործը անկախ Հայաստանն է, ազգային Հայաստանն է, դա Արարատի խորհրդանիշն է, դա «Նեմեսիսն» է, դա Արցախի ինքնորոշման իրավունքն է, հայկական Արցախն է: Եթե կան քաղաքացիներ, որոնք հավատարիմ են 88-ի արժեքներին, նրանք Սպարապետի գործի շարունակողն են:

Վազգենը Բանակի հիմնադիրն է, իսկ այդ բանակն ո՞ւմ դեմ էր կռվում,  կռվում էր ադրբեջանաթուրքական հրոսակների դեմ: Ինչի՞ համար, հանուն Հայաստանի ու Արցախի ազատագրության: Սրանք եկան, Վազգենի գործի հակապատկեր գործողություն արեցին և ճանաչեցին Արցախն Ադրբեջանի կազմում: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Վազգեն Սարգսյանը լիներ Հայաստանի վարչապետ, Արցախի վրա Ադրբեջանը հարձակվեր ու Սպարապետ Վազգենը մտներ ուղիղ եթեր ու Նիկոլի նման ասեր՝ մեզ չեք կարող ներքաշել պատերազմի մեջ:  Վազգեն Սարգսյանը հայկական Արցախի խորհրդանիշն է, Նիկոլ Փաշինյանը՝ պարտության ու Արցախը հանձնելու խորհրդանիշն է: Պատահական չէ, որ այսօր այստեղ չի, կոմպլեքս ունի Վազգենից»,-ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ չի կարծում՝ դավաճանների, Արցախ հանձնողների, Արցախը հայաթափողների, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողների, «հանուն ոչնչի, ինչպես իրենք էին ասում» 5000 զոհ տվողի հետ կարելի է համախմբվել։

«Պատմության մեջ չկա դեպք, որ լույսն ու խավարը համախմբվեն, Վազգենը լույսն է, Նիկոլը՝ խավարը: Վազգեն Սարգսյանն Արցախի համար մահապարտներ վերցրեց ու գնաց, կոչ արեց ազատագրել Արցախը։ 1998 թվականին Վազգեն Սարգսյան-Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան եռյակն ինչի՞ դեմ էր։ Փուլային տարբերակի, որ Արցախը հանկարծ չլինի Ադրբեջանի կազմում։ Վազգեն Սարգսյանի կյանքի ամենամեծ նպատակը եղել է Արցախի հայկականությունը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ