News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փետրվարի 4-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Այգեստան բնակավայրի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակից դեմքի վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխել 1933 թ. ծնված տղամարդու: Հիվանդանոցում վերջինս հայտնել էր, որ ինքնազգացողությունը վատանալու պատճառով ընկել ու վնասել է դեմքը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածի 59-ամյա որդին ալկոհոլ օգտագործած վիճակում տան բակում ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը, ինչի հետևանքով նա ընկել է: Այնուհետև հոր ծոցագրպանից հափշտակել է 59 700 դրամը և հեռացել տնից: Որոշ ժամանակ անց վերադարձել է տուն և զանգել շտապօգնություն:

Արարատի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել:

59-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ