News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կան մարդիկ, առանց որոնց ներդրման դժվար է պատկերացնել անկախ պետականության ստեղծումը, այն մեծ հաջողությունները, որ մենք ունեցանք Արցախի ազատագրման տարիներին եւ դրանց մեջ առաջինը Վազգեն Սարգսյանն էր: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ցավոք, Վազգեն Սարգսյանը չկարողացավ իր գործը հասցնել ավարտին. «Իսկ այն իրավիճակը, որում մենք այսօր հայտնվել ենք, ուղղակի ճիշտ հակառակն է այն ամեն ինչի, ինչ որ ինքն էր անում, ինքն էր պատկերացնում: 2018-ից հետո հետեւողականորեն քանդվեց այն ամեն ինչը, ինչի համար ինքը ճգնել, տառապել, արարել էր: Եվ այս թուրք-ադրբեջանական գործակալների կողմից իշխանությունը զավթելուց հետո, իրականացվեց մի ծրագիր, որը թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագիրն էր՝ Արցախի ադրբեջանականացում եւ Հայաստանի էրմենիստացում: Առաջինը հաջողվել է իրականացնել, հիմա ամբողջ թափով ծրագրի երկրորդ մասն են իրականացնում: Եթե մեր մեջ կա այն պատգամը, որ Վազգենն իր աշխատանքով թողել է, ապա մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որ կասեցնենք այս անկումը եւ կամաց-կամաց մեր ժողովրդին վերադարձնենք այն ուղու վրա, որը մեզ պատգամել է Վազգենը: Նրանք դրանով քանդեցին Սպարապետի գործը»,-ասաց Գագիկ Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ