News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պակիստանի ընտրական հանձնաժողովը որպես նախագահի թեկնածու գրանցել է կառավարական կոալիցիայի առաջնորդ, Պակիստանի ժողովրդական կուսակցության (ՊԺԿ) համանախագահ Ասիֆ Ալի Զարդարիին եւ ընդդիմադիր Միացյալ սուննի խորհրդի ներկայացուցիչ Մահմուդ Խան Աչակզային, հայտնում է The Express Tribune-ը։

Ընտրական հանձնաժողովը մերժել է այլ կուսակցությունների թեկնածուների գրանցումը։ Նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 9-ին։ Պակիստանի Սահմանադրության համաձայն՝ դրանք անցկացվում են խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս անց կամ պետության գործող ղեկավարի նախագահական ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ։

Փետրվարի 8-ին Պակիստանում տեղի ունեցան Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրություններ, որոնց արդյունքում Պակիստանի մահմեդական լիգան՝ ստացավ 75 պատգամավորական մանդատ, ՊԺԿ-ն՝ 54: Երկու կուսակցությունները համաձայնեցին ստեղծել կոալիցիոն կառավարություն։ Ազգային ժողովում ընդդիմությունը ներկայացնում է Սուննի Իթթեհադ խորհուրդ քաղաքական ասոցիացիան, որին 2024 թվականի փետրվարի կեսերին միացել են ընտրություններում հաղթած մեծ թվով անկախ թեկնածուներ, որոնց աջակցում է Արդարության շարժումը։

Մարտի 3-ին Պակիստանի մահմեդական լիգայի նախագահ նախագահ Շահբազ Շարիֆն ընտրվել է Իսլամական Հանրապետության նոր վարչապետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ