News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, որտեղ բանակցություններ կվարի երկրի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ, հայտնում է ТАСС-ը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանմանը։

Նախատեսվում է միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթեր ստորագրել։

Միշուստինի ծրագրում է նաև այց Ադրբեջանի գորգի ազգային թանգարան և Ադրբեջանի Սամադ Վուրգունի անվան պետական ​​ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ