News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավարտվել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի միջոցներից առանձնապես խոշոր չափի՝  28 մլն ՀՀ դրամից ավելի գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ Կարճաղբյուր բնակավայրի «Ա.Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ընթացիկ գործունեությունը ղեկավարելու իրավասութուն ունեցող անձը, 2016-2019 թվականների ընթացքում, ունենալով կազմված աշխատավարձերի բաշխման վերաբերյալ փաստաթղթերի իսկությունը ստուգելու և դրանից հետո միայն հաստատելու պարտականություն, առանց օրենսդրական հիմքերի, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգից օգտվելու կանոնները չիմանալու պատճառաբանությամբ, իր փոխարեն նշված գործողությունների կատարումը վստահել է դպրոցի ֆինանսական գործառնություններ կատարելու իրավասություն ունեցող անձին՝ վերջինիս տրամադրելով իր նույնականացման քարտը, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգ մուտք գործելու համար նախատեսված իր մուտքանուն-գաղտնաբառը։

Արդյունքում վերջինս, ունենալով դպրոցի բյուջեի միջոցները տնօրինելու լիազորություն, ծառայողական լիազորություններն օգտագործելով, դպրոցի՝ իրեն վստահված միջոցներից, առանց օրինական հիմքերի, որպես աշխատավարձի գումարներ, ելքագրել և մաս-մաս ինչպես իր, այնպես էլ դպրոցի աշխատակից չհանդիսացող իր կնոջ, ծանոթի ու քննությամբ ինքնությունները չպարզված այլ անձանց հաշիվներին փոխանցել է ընդհանուր առմամբ 28.526.400 ՀՀ դրամ գումար ու հափշտակել՝ ՊՈԱԿ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Նախաքննության ընթացքում նշված վնասից վերականգնվել է 1մլն ՀՀ դրամը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ դպրոցի նախկին՝ գործունեությունը ղեկավարելու իրավասութուն ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է 2023թ․ օգոստոսին, և այդ մասով քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էին դատարան:

Դպրոցի բյուջեի միջոցները տնօրինելու լիազորություն ունեցող աշխատակցի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։

Քննությունից խուսափելու հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցվել էր, սակայն 2024 թվականի հունվարի 29-ին Ոստիկանության Ինտերպոլ ԱԿԲ-ից տեղեկություն է ստացվել վերջինիս՝ Հայաստան ժամանելու մասին։

Տղամարդը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Վերսկսված վարույթով նրան ներկայացվել է մեղադրանք, առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կիրառված կալանքը վերստին քննարկելու համար, որը բավարարվել է մասնակի․ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 3.500.000 ՀՀ դրամ գրավով:

Նախաքննությունն ավարտվել է նաև նշված անձի մասով, և նրա վերաբերյալ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ